Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու ոչ թե այսօր էս փրկել մեզ, իմ աննման թագուհի, այլ շատ օրեր սրանից առաջ, երբ ես տեսա քեզ երազումս, հենց այդ զգեստիդ մեջ։

— Դու սխալվում ես, Վաղինակ,— ասաց Վաչագանը,– թագուհին այն ժամանակը փրկեց մեզ, երբ որ քեզ ասաց, «Ձեր թագավորի որդին արհեստ գիտե՞»։ Մի՜տդ է, որ դու էլ մի կուշտ ծիծաղել էիր։

— Ա՜խ, ճշմարիտ է, ի՜նչ ասեմ։ Եվ ես, որ այն ժամանակը շատ անհավատ էի, միայն հիմա եմ սկսել հին լսածներիս հավատալ։ Մեսրոպ վարդապետը, որ մեզ քարոզում էր, թե Եթե քրիստոս դժոխք չիջներ, դժոխքը չէր կործանվիր, ես նրա ասածի վրա էլ էի ծիծաղում, բայց հիմա իմ թագավորն անձամբ ցույց տվավ, որ Մեսրոպը ճշմարիտ էր ասում։

— Հանգստացիր, Վաղինակ, այդ մասին մենք հետո շատ կխոսենք,— ասաց թագուհին, նոր արդեն զգալով, որ ինքն էլ է սաստիկ հոգնած։

— Ես ինչպես տեսնում եմ, քեզ նմանապես հարկավոր է հանգը ստանալ,— ասաց Վալա գանը թագուհուն։—Դու հիմա հանգստացիր, մնացածը ես ինքս կհոգամ։

Թագուհին քաշվեց վրանի մյուս բաժինը, ուր նրա համար փափուկ փռվածք էին արել օրիորդներն ու տիկինները։ Այդտեղ նա հանեց իր զենքն ու զրահը և ուղարկեց Վաչագանին, իսկ ինքը փռվածքի վրա թիկն տալով՝ ուզեց իբր հանգստանալ, բայց նրա երևակայությունն այնպես գրգռվաօ էր, նրա սիրտն այնպես վրդովված, որ հանգստանալ չէր կարողանում։ Մեկ ուզում էր լիասիրտ ուրախանա իր սիրելու ազատությունով, բայց մեկ էլ թվում էր նրան, թե դեռևս շրջապատված է կատաղի քուրմերով, և ինքը մերթ հարձակողական և մերթ պաշտպանողական գիրք է բոնում։ Մերթ ուզում էր իր արդար վրեժը հագեցած համարել, հիշելով թե՝ ինչպես էին թավալգլոր լինում դաժան քուրմերի գլուխները, բայց հանկարծ նրա առջև պատկերանում էին մարգամսով լիքը կաթսաները և նոր արդեն սկսում էր ամբողջ մարմնով զինահարվել և զարզանդի ու սարսռիլ… Ահա այս խառնիխուռն տպավորությունները նրանից շուտ չհեռացան, իսկ այժմ ավելի չարչարում, քան թե հանգստություն էին տալիս։

Վաչագանը շատ լավ գիտեր, որ Անահիտը ինչքան որ քաջ էր, նույնքան փափկասիրտ էր։ Գիտեր, որ նա կարող էր վրեժխնդրության