Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Տեսե՜ք,– ասաց Հռիփսիկը,–
Ահա աղջիկ փաշփաշա,
Ունքերը խաս աբրեշում է,
Նախշուն աչքերն է շուշա,֊
Կրծքի քորոցն ադամանդ է,
Իսկ ճակտինը զուտ ոսկի,
Ակնջի օղերը զմրուխտ են,
Մատնիքները փիրուզի:
— Շա՜տ մի գովիր, քորոցնե՜ր են
Տեսակ-տեսակ գույներով,
Անցյալ օրը չարչի Գևոն
Տասն էր տալիս մի հացով…

♦♦♦

— Բավակա՜ն է, բերեք, տղին,
Նստեցրեք միասին.
Նարոտ բերեք կանաչ-կարմիր,
Կապենք վզերն երկուսին
Եղսոն հանեց իր ծոցիցը
Մեր տիկնիկի նոր-փեսան,
Մեկն իր ձեռքը զուռնա շինեց,
«Դո՜ւ-դո՜ւ» կանչեց բարձրաձայն:
Հավաքվեցան աղջիկ, տղա,
Օրգ երգեցին, պարեցին,
Ինչպես կարգն էր հարսանիքի՝
Պակաս ոչինչ չըթողին…