Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆՏԱՌԻ ՄԱՆՈՒԿԸ
1

Անտառի խորքում մի ճոճ կար կապած և նրա մեջ մի մանուկ դրած։ Լաց էր լինում մանուկը։ Մայր չկար մոտը, որ ծիծ տար, հայր չկար, որ պահպաներ։ Անտառում մարդ չկար։

Մի գթոտ պախրակով՝ կաթնալից կրծքով՝ եկավ ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուր ձայնով երեխին ասաց․

Սիրուն երեխա, որբ ես մնացել,
Քո աբախտ մորը գերի են տարել
Նա գնա՜ց, կորա՜վ, էլ ետ չի գալու,
էլ ոչ մի անգամ քեզ ծիծ չի տալու։
նա քեզ փաթաթեց չայն տերևներով,
ճոճի մեջ կապեց, «Նանիկ» ասելով,
նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին «Նանիկն» ասում էր լալով.
«Նանա, բալիկս, նանա՞,
«Մեծատերև թաթաշոր,
«Մանրատերև ոտաշոր,
«Քամին կանի՝ ժաժ կըտա,
«Պախրեն կրգա՝ ծիծ կըտա,
«Նանա, գառնուկս, նանա»․․․
Ահա եկել եմ, որ քեզ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հարթուկիս պես։

2

Պախրան ծիծ ավավ երեխին, երեխան կշտացավ ու քնեց։ Պախրան իր հորթին թողեց երեխի մոտ. իսկ ինքը գնաց մոտերքում արածելու, որ կաթը շատացնի, և գա երկուսին էլ ծիծ տա։ Հորթը մնաց երեխի մոտ, օրորեց նրան և նանիկ ասաց.