Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ՝ Արևամոր անունովը ես քեզ հրամայում եմ՝ դուրս՛ արի քո խորխիցը:

Այս խոսքի ասելն ու վիշապի կծկվիլը մին է դառնում։ Կծկվում է, կծկվում, կոլոլվում, դողդողում, ոլորվում ու մեկ էլ որ չի տրաքվու՜մ, նրա ձայնից բոլոր պալատն այնպես է թնդում, որ թագավորն ինքը տեղիցը վեր է թռչում։

Ամեն կողմից վազում գալիս են, որ տեսնեն ինչ պատահեց, ու գալիս տեսնում են որ ի՞նչ-վիշապի խորխը մի կողմ ընկած, ու նրա տեղ սպիտակ սավանում փաթաթված մի սիրուն տղա. մոտն էլ խաս ու զումաշում ծփալիս, արևի նման շարմաղ մի ա աղջիկ նստած՝ իրար հետ խոսում, ծիծաղում են։ Իսկույն վազում են թագավորին ականջաբռնակ, նրան աչքալույս են տալիս ու ասում՝ «բա չես ասիլ, օձը մի սիրուն, շարմաղ տղա է դառել»։ Թագավորը, թագուհին վազում են, իրանց որդուն ջոկ, Արևահատին ջոկ գրկում, համբուրում։ Տղային հագցնում են, զուգում, զարդարում, անունն էլ դնում են Օձամանուկ։ Հետո Օձամանուկին ու Արևահատին յոթն օր, յոթ գիշեր հարսանիք են անում. նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

1883


ԱՐԵՎԱՄԱՆՈԻԿ
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Մի գեղեցիկ, գարնանային առավոտ էր։

Արևը նոր էր դուրս եկել ու իր բարի լույսը տվել Մասիս սարին։ Մասիսի ձյունապատ գագաթը սկսել էր այնպես փայլիլ, փայլփլիլ, այնպես կանաչ կարմրին տալ, որ տեսնողի խելքը գնում էր:

Մի ժամից հետո սարի զանազան մասերից քուլա-քուլա ամպեր բարձրացան, ու աջ ու ձախ, վեր ու վայր շարժվելով, մեծանալով