Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆ
(Մանկական մաղթանք)

Դաշտը սիրուն է դալար բույսերով,
Եվ անուշահոտ գույն֊գույն ծաղկներով.
Ուսումնարանը նույնքան սիրուն է
Իր ուշիմ, խելոք ժիր մանկիկներով։
  

Սիրուն է ծառը կանաչ ճղներով,
Փունջ-փունջ կախոտված իր պտուղներով,
Ուսումնարանը նույնքան սիրուն է
Իր առաքինի խելոք սաներով։

 
Աստված, պահպանիր դա շատ օրերով
Մեր անդաստանը իր մշակներով,
Եվ մենք նրանում զուգվինք, զարդարվինք
Գեղեցիկ ուսման գույն֊գույն փունջերով…


ՀՐԱՎԵՐ

Աքլորը կանչեց, օրը լուսացավ,
Արևն էլ վառ-վառ ելավ, բարձրացավ,
Մարդ և անասուն, գազան և թռչուն,
Ամենքն էլ իրենց գործին են գնում։


Մրջյունը բերնով իր կերն է տանում,
Մեղուն ծաղիկներից հյութեր է ծծում,
Դաշտը գույնզգույն ծաղկով է զուգվել,
Մարգագետինը կանաչ հագնվել։