Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Արմիկի աչերն արեգակ,
Մեզի կուտա լույս ու կրակ.


Ա՜յ աչեր, վառ֊վառ աչեր,
Մանուշակի թառ֊թառ աչեր»:


— Աղջըկեք, պար բռնեցեք,
Արմիկի կռներ գովեցեք.
Ա՜յ կռներ, ուժեղ կռներ,
Դուք կըշարժեք մեծ-մեծ լեռներ:


«Արմիկի կռներն է գերան,
Կըպատառի վագրի բերան.
Ա՜յ կռներ, գթոտ կռներ,
Դուք կըբանաք մեր փակ դռներ»։


— Աղջըեք, պար բռնեցեք,
Արմիկի հասակ գովեցեք.
Ա՜յ հասակ, բարձր հասակ,
Քեզ կըվայելե դափնյա պսակ։


«Արմիկի հասակն է սոսի,
Շուքը մեզնից չըպակասի.
Ա՜յ հասակ, չինար հասակ,
Ո՜վ չի տար քեղ դափնյա պսակ։


Միասին և թռչկոտելով.


Ո՞վ պատառեց վագրի բերան,
Արմիկ պատռեց վագրի բերան.
Վագրի բերան — ահա՛ այսքան—
Ժանիքները մեկ֊մեկ գերան...

Ապրի Արմիկ, ապրի շատ օր,
Իր թշնամին ընկնի գլոր...

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

1

Երբ որ Արևամանուկը հասավ տուն, վագրի մորթին ուսովը գցած, տանեցիք չհավատացին, որ այն ամեհի գազանը նա իր ձեռքովն է սպանել, այն էլ սարսափելի կռվով: Վագրի հետ կռվել ու անվնաս մնալ, իրավ որ հավատալի բան չէր