Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անտառը ձմեռվա քնից արթնացած,
Իր տերևները շարժում է կամաց,
Ձկնորսներն իրենց ուռկանն են քաշում,
Հոտաղներն իրենց եզները քշում:

Դուք էլ, մանուկներ, շուտ հագնվեցեք,
Ձեր գրքերն առեք, դպրոց գնացեք,
Դպրոցում կառնեք ուսում, կրթություն,
Դպրոցը կտա ձեզ բարօրություն։

1906—1916

ՓԻՂՆ ՈԻ ՉՍՏԻԿԸ

Փի՛ղն հսկա մի կենդանի,
Չո՛րս ուղտի չափ հե՛շտ կլինի,
Ի՛նքն զգայուն
Ե՛վ իմաստուն,
Վրան կառնե մի ամբողջ տուն
Թե ինչպե՞ս է տեսքովն էլ նա,
Պատկերի՛ մեջ լա՛վ կերևա,—
Գլուխը հաստ մի ծառաբուն,
Քի՛թը երկար յո՛թը կանգուն,
Մյուս կողմերն էլ սրանց նման
Կո՛շտ ու կոպիտ, հսկայական:

Այսպես մի փիղ ժամանակով
Ա՛նց էր կենում՝ մե՛ծ քաղաքով,
Հե՛նց որ տեսան այդ կենդանին,
Ե՛զն, ու գոմեշ, ձի՛ն ու ջորին,