Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՒ՜ղտն ու ե՜զը, շո՜ւնն ու կատու՜ն,
Սարսատելով՝ փախան իսկույն.
Չվախեցավ միայն մի շուն,
Կամ՝ ճիշտն ասած՝ փոքրիկ շնիկ.
Փոքրիկ շնիկ,
Բայց շատ .ճպրպիկ,
Պստիկ—
Չստիկ…
Չստիկն աղմուկ բարձրացրեց
Եվ հաչելով հասկացրեց
Մե՛ծ շներին,
Բողարներին,
Թե՝ փախչելը ամոթ բան է,
Փիղն ի՞նչ է, որ մեզ սպանե։
Այս ասելով՝ վրա վազեց,
Փղի ոպքից մի պինդ կծեց։
Փիղն այդ զղաց,
Բայց լուռ մնաց։
Երբ Չստիկը մեկ էլ խածեց,
Փիղը արագ պտույտ գործեց,
Որ շնիկին բռնե շուտով,
Կամ մի զարկ տա երկայն քթով։
Չստիկ շնիկն այդ հասկացավ,
Ճարպկությամբ մի կողմ անցավ.
Կրկին աղմուկ բարձրացրեց,
Մեծ շներին խրախուսեց։
Հավաքվեցին մեծ շները,
Զանգին, Զրանգին և մյուսները,
Հարայ-հրոց բարձրացրին
Եվ բլրաչափ զոփի փղին
Վախեցրին
Ու փախցրին: