Ձիավորն ասաց սպառնալով.
* * *
- Դու գնո՞ւմ ես, ո՞ւր ես գնում.
Ո՞ւր ես փախչում դու ձեր գեղից.
Ետ– դառ իսկույն, թե չես ուզում,
Որ գլուխդ թռչի տեղից...
Այս ասելով ձիավորը հանեց թուրը և բարձրացրեց, որ զարկե աղջկանը, բայց նա բղավեց.— Վա՜յ, վա՜յ, մի՜ զարկիր, մի զարկիր, ես աղջիկ եմ, ես աղջիկ եմ, ահա՜, ահա՜, ետ եմ դառնում։
— Որ աղջիկ ես, ուրեմն գնա ձեր տուն, ձեր հավերին կուտ
տուր։ Տղամարդի հագուստ ունենալը բավական չէ, պետք է տղամարդի
սիրտ էլ ունենալ։ Էլի լավ էր, որ ինձ պատահեցար և ոչ
մի ուտիչին.— ասաց ձիավորը և անհայտացավ։
Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն։
— Է՜... ո՞ւր է բերած որսդ հարցրեց հայրը.— իեչո՞ւ այդպես
շուտ վերադարձար։
— Ճանապահին ջերմս բռնեց, հայրիկ, գլուխս ցավում է,—
պատասխանեց աղջիկը:
Մյուս օրը միջնակին ուղարկեց։ Նա էլ մեծին պատահած փորձանքին
հանդիպեց, նրա պես վախեցած վերադարձավ տուն։
Երրորդ օրը Արեգնազանին ուղարկեց։ Նրան ևս հանդիպեց
միևնույն ձիավորը և ասաց.
* * *
Ա՜յ, տղա, սիրուն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։
Արեգնազանը պատասխանեց բարկանալով.
* * *
Կենտրոն|Քեզ ի՞նչ, թե ես ուր եմ գնում.
Ուր գնում եմ. այդ ես գիտեմ.
Ես չեմ գնում, որ քեզ նման
Խաղաղ մարդոց ճամփեն կտրեմ:
- Ուրեմն ես ավազա՞կ եմ.
Դու ես ասում ինձ այդ բանը.
Այս րոպեիս դու կստանաս
Քո այդ խոսքիդ պատասխանը: