Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

♦♦♦
Ճշմարիտ է, մեր Չստիկին
Հին ժամանակ տնազ արին,
Մեղադրեցին
Ու ասացին,
Թե ինչպե՞ս է հանդգնացել
Ու մեծ փղի վրա հաչել:
Բայց երբ խելքով հասունացան,
Գլխի ընկան
Ու իմացան,
Որ մեծե՛րն են լինում վախկոտ,
Իսկ փոքրե՛րը՝ քաջ ու սրտոտ,
Թե ա՛յս բանը բնակա՛ն է,
Իսկ պատճառը պատմակա՛ն է:

♦♦♦

Բայց դուք, փոքրեր, երբ մեծանաք,
Ո՛չ մի բանից չվախենաք,
Թո՛ղ չինի փիղ, արջ ու վարազ,
Գայլ ու առյուծ, վագր ու հովազ,
Հարձակվեցեք անահ սրտով,
Եվ անխռով՝
Թե՛ միայնակ
Եվ թե՛ խմբով...