Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի վայրկենական ուշաթափություն եկավ Արեգնազանի վրա, և նա զգաց մի անսովոր բան, բայց շատ հաճոյական։ Նայեց ջրի երեսին, ուր՝ ինչպես հայելու մեջ՝ պատկերացավ մի դեմք, բոլորովին Արեգնազանին նման, միայն նորածիլ բեղերով ու մորուքով։ Այդ պատկերն աոաջ մի քիչ խորթ թվաց Արեգնազանին, բայց հետո այնքան զմայլելի եղավ, որ վրան նայելուց չէր կշտանում։ —Այս ես կլինիմ անպատճառ,— ասաց ինքն իրան։— Ես հիմա ճշմարիտ որ Արեգ եմ։

—Սիրուն աղջիկ, դու տվիր ինձ այն, ինչ որ իմ միակ ցանկությունս էր. այժմ դու ազատ ես, ես չէի սպասում քեզանից այսպես բան. ուրեմն ղու ինձ կասես, դու անպատճառ կիմանաս, թե որտեղ է գտնվում անմահական ջուրը, որի համար ես ահա քանի ժամանակ է թափառում եմ։

Աղջիկն սկսեց երգել.

Թող Նունուֆարդ ուրախանա,
Որ ճանկ գցեց քեզ պես փեսա,
Հիմա հասար քո մուրազին,
Եկար աղջիկ, կերթաս տղա։

Անմահական ջո՞ւր ես ուզում…
Թևերըս տուր, թևերըս,
Թևերըս տուր, թոչիմ գնամ,
Եվ իմ կտցով բերեմ տամ:

Գնա օգնիր տկարներին,
Հոգի ու շունչ տուր քարերին.
Թե որ կուզես, ինչպես հիմա,
Մնալ փոխված այդպես տղա,

Իսկ եթե ոչ, լավ գիտենաս,
Որ տղայից քար կըդառնաս,
Երբ քարացած քաղաքի մեջ
Կախարդ կընկան կըմոտենաս:

Թևերըս տուր, թևերըս
Թևերըս տուր, շուտ հագնեմ,
Թռչիմ գնամ և քեզ համար
Անմահական ջուր բերեմ…

Աղջկա վերջին խոսքերից շատ բան չհասկացավ Արեգը, բայց