Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս միջոցին Արեգը բռնեց նրա մազերից և այնպես գետին փռեց, որ պառավը կիսաշունչ եղավ։ Թագավորը, որ առանց ուղիղ քարանալու, այլ միայն երկյուղից մնացել էր քարացած, նոր սրտապնդեց և մոտեցավ պառավին։ Գավազանները խլեցին և պառավի ձեռք ու ոտքը կապեցին։

— Հիմա ի՞նչ պատժով պատժենք քեզ, գարշելի պառավ,— ասաց թագավորը.

Պառավը պատասխանեց:

Ինչ պատիժ կուզեք, մե՜կ է ինձ համար,
Թող ձեր պատիժը ձե՜զ լինի հարմար։
Բայց այդ դու չէիր, Անդաս թագավոր,
Այլ տղայացած աղջի՜կ զորավոր…
Գրված է արդեն իմ ճակատագրում,
Եվ ոգիների մատենագրում:
Թե երբ մի աղջիկ կըդառնա տղա՜,
Քո թշվառ կյանքին նա վախճան կըտա։

— 0՜… եթե այդպես է, ես պատրաստ եմ,— ասաց Արեգը.— միայն դու պետք է առաջ կենդանացնես այս քաղաքը։

— Թող այդւդես լինի, թո՜ղ կենդանանա՛,
Թող ամեն մեկը իր գործին կենա.
Ուրիշ չարություն շատ ունիմ արած,
Թող Բելիարը նրանցով շատանա…
Ամպե՛ր, գոոացե՛ք,
Կայծակնե՛ր, զարկեք,
Աղբյուրք, բխեցեք,
Գետեր, վազեցեք:
Մարդ և անասուն,
Գազան և թռչուն,
Հասավ ձեր ժամը,

Հիմա վե՛ր կացեք…

Պառավն իր խոսքն ավարտած–չավարտած, խորին լռությունը հանկարծ դղրդաց. քաղաքը մտքի արագությամբ կենդանացավ։ Ամենքն էլ այնպես շարունակեցին իրանց կիսատ թողած գործերը, որ կարծես ոչ քարացած են եղել երբևիցե, ոչ բան։ Աքաղաղը, որ իր կանչի կիսումն էր քարացել, մյուս կեսը հիմա ավարտեց. զուռնաչին, որ զուռնան բերանումն էր քարացել, շարունակեց ածելը. պար եկողն էլ, որ ձեռքերը բարձրացրած էր մնացել, շարունակեց