Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ասելուց հետո կախարդական գավազաններից մեկը ձեռին՝ մոտեցավ պառավին և ասաց.

Հրամանով
Բելիարի,
Ուրիելի,
Սադայելի,
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՛ր…

Ասաց ու զարկեց գավազանը։ Պառավը դաոավ մի քած էշ և սկսեց խառանչել…

— Ա՛յ քեզ բան,— բացականչեց Արեգը.— երևի այս գավազաններից ամեն մեկը մի ջոկ զորություն ունի կամ գուցե իմ անեծքս էր իշավարի և պառավն իր խառանչյունով ծիծաղում է ինձ վրա։ Փորձենք երկրորդ գավազանը։

Սադայելի ահեղ սրով,
Տարտարոսի մեծ զնդանով,
Քեզ զարկում եմ, անիծում եմ,
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՜ր…

Պառավը դարձավ մի սև ագռավ և ուզեց թռչիլ, բայց ոտները կապած էին չկարողացավ…

— Սպասեցեք, երրորդ գավազանը փորձենք։

Առավ երրորդ գավազանը և սկսեց ավելի թունդ անիծել, կարծելով, թե իր անեծքի թուլությունիցն է, որ պառավը քար չի դաոնում։

Քարեկարկո՜ւտ,
Արյունանձրև՜,
Մե՛գ, մառախո՜ւղ,
Թանձր մռա՛յլ,
Խիտ աղջամո՜ւնջ,
Թունդ երկրաշա՜րժ,
Մահտարաժա՜մ,
Որո՜տ, կայծա՜կ,
Հրդե՜հ, կրա՜կ,
Նավթահեղե՛ղ
Դժոխային
Թափվի գլխիդ,