Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
է՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն։
Կատուն ասեց.
— Միաո՜, միաո՜ .
Այսինքն թե՝
- Այո' , այո':

ԳԼՈ՞ԻԽ, ԹԵ ԳԼԽԱՐԿ

(Նվեր կաթողիկոսական պատգամավորներին)

Երբ որ ընտրության լինեք ձեռնամուխ
Դուք գլխարկ կընտրեք և ոչ թե գլուխ։
Ի՞նչ է վեղարը, եթե ոչ գլխարկ,
Որ պարփակում է մի գլուխ դատարկ։

Կուզեք ընտրեցեք մի աշխարհական,
Թող լինի անգամ մի մեծ գիտնական,
Բայց չէ՞ որ նա էլ վեղար պիտ կրի,
Եվ ինչ որ սև է, նրան Համակրի.
Ուրեմն էլ ի՞նչ հարկ մտմտալ իզուր,
Թե վեղարներից ո՞րն է բութ կամ սուր։
1908