Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշըղներն էլ՝ որ թագավորի ակնարկելուն էին սպասում, խմբովին հնչեցրին հիսնաղի քնարները և երգեցին միաձայն.

Արի բյուլբյուլ, ուրախացիր,
Քո վարդն ահա բացվել է.
Վերադարձիր, էլ մի՛ վախիր»
Քո թագուհին բացվել է,

Արեգն իջավ Երկնքիցը,
Ամենայն տեղ կյանք սփռեց,
Քարերն ամեն հոգի աոան,
Քո կարմիր վարդն էլ բացվել։

Արի բյուլբյուլ, ուրախացիր,
Քո վարդուհին բացվել է,
Արի երգիր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…

Արեգը մեկ Արեգակ է ,
Քաջ պատանու կերպ ասած,
Սա բարի է, առաքինի,
Արևի պես ողորմած։

Արի բյուլբյուլ ուրախացիր,
Քո վարդուհին բացվել է,
Արի երգիր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…

Աշըղները դեռ երկար կշարունակեին Արեգին գովասանել, եթե Արեգը՝ համեստությունից ստիպված՝ չընդհատեր նրանց իր հետևյալ պատասխանական ճառով.

Ես մի թույլ էակ, չնչին արարած,
Չգիտեմ արդյոք ի՞նչ ունիմ արած,
Որ ինձ տալիս եք այսքան փառք, պատիվ,
Այսքան գորովանք, մաղթանք անհաշիվ,
Ի՞նչ գտավ արդյոք Երկինքն ինձանում,
Ես այդ չգիտեմ և չեմ իմանում,
Որ ցույց է տայիս այս չափ սեր և գութ,
Հարթում է առջևս ամեն խոչ ու խութ —
Առյուծն իմ առջև քծնում է շան պես,
Վիշապը դառնում մի վախկոտ մողես,
Աղբյուր է բխում ապառաժ տեղում,