Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դարավոր ճահիճն առաջիս ցամքում…
Եթե բոլորը, ինչ որ տեսել եմ,
Այժմ մի առ մի ձեր առջև պատմեմ,
Կտեսնեք, որ սա մի բախտ է միայն
Եվ շնորհք Երկնքի միջամտության…
Ուստի մենք Նրա՛ն և միայն Նրա՛ն
Պիտի համարենք պաշտելու արժան.
Նա՛ վերացրեց չարի զորություն,
Նորան պիտի տանք փառք և գոհություն…

Չնայած Արեգի համեստությանը՝ քաղաքացիք նրան դյուցազանց կարգը ձգեցին, որ երախտապարտ չմնան Երկնքի առջև։ Եվ ահա ինչպես: Տեսան, որ պառավի սոսկալի արձանից վախենում են բոլոր երեխաները և շատ մեծեր էլ՝ նրան տարան ծովը նետեցին։ Նա ընկավ ուղղակի դժոխքի վրա և իր ուժգին զարկովը ամբողջ դժոխքը իր միջի չար ոգիների անթիվ լեգեոններովը մի հազար մղոն էլ ցած գլորեց… Դրանից հետո հավաքվեցան քաղաքի բոլոր ճարտարապետներն ու հնարիչները, քաշեցին Արեգի պատկերը՝ Բազիկի վրա հեծած, նրա ձևով շինեցին մե ոսկեձույլ արձան։ Այդ արձանը կանգնեցրին քաղաքի կենտրոնում եղած մեծ պարտեզումը, որ զբոսավայր էր ամենի հասար, մանավանդ երեխայոց, որոնք այնուհետև միշտ նրա չորս կողմումն էին խաղում և վրան նայելով՝ զմայլում։ Արեգը չտեսավ իր արձանը. նա այդ ժամանակ արդեն գնացել էր: Նա երազումը տեսավ, որ Նունուֆարը վերջին շնչումն է, շտապեց վերադառնալ, որ գուցե կարողանա օգնություն հասցնել։

5

Նունուֆարը վերջին շնչումն է: էլ ոչ ծաղրածվի կատակները, ոչ վեզիրի կնոջ հոգատարությունը, ոչ հոր աղաչանքն ու հառաչանքը չեն ազդում նրա վրա։ Լեզու չունի, որ խոսի, ուժ չունի, որ ձեռքը շարժե։

Ակնապիշ նայում է դեպի վեր, կարծես Երկնքից լինի սպասում իր փրկությունը կամ ուզում լինի շուտով թռչիլ դեպի Երկինք։

Թագավորը և բոլոր պալատականները՝ ձեոքները խաչ արած, վիզները ծռած՝ նայում էին Նունուֆարի երեսին, և ախ ու վախ