Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաշելով՝ խոստովանում իրանց անզորությունը Ամենակարողի կամքի առջև։

Այս աղեկտուր րոպեին մեկ էլ լսվեցավ, որ Արեգը եկել է։ Նունուֆարի աղախինը ամենից շուտ վազեց Արեգի մոտ և շտապեցրեց նրան, ասելով. — Շո՛ւտ արա, եկ, տես, վերջին շնչումն է, աչքը քեզ է մնում… — Ահա գալիս եմ,— պատասխանեց Արեգը.— հիմա կգամ և կտեսնեմ քո նունուֆարին… Լուռ հանդիսականների միջով լուռ ու մունջ անցավ Արեգը, մոտեցավ նունուֆարի մահճին, հանեց անմահական ջրի շիշը, մի կաթիլ կաթեցրեց բամբակի վրա և քսեց Նունուֆարի մեռելատիպ շրթունքներին։

Նունուֆարի աչքերը պարզվեցան։

Արեգն այդ նկատեց և մի քանի կաթիլ կաթեցրեց ուղղակի բերանի մեջ։

Նունուֆարը երկու ձեռքով ծածկեց երեսը…

Նա տեսավ Արեգին և… ճանաչեց։

Նա մի նոր կյանք զգաց, կյանք աշխուժով լի, երևակայությամբ ճոխացած…

Ձեռներով ծածկեց երեսը, որ երևակայությունն ամփոփե։ Ամփոփե երևակայությունը, որ այդ րոպեի երկնային զվարճությունն ու զմայլմունքը լիուլի վայելե։

— Արեգը եկել է,— ասում է նա ինքն իրան, երեսը ծածկած երկու ձեռքով, իբրև երկու վահանով, որ ուրիշ տպավորությունների տեղի չտան.- Արեգը եկել է,— կրկնում է Նունուֆարը,— և ես առողջ եմ. բոլորովին առողջ, շատ առողջ։ Ես զգում եմ, զգում եմ, որ շատ առողջ եմ, և… Արեգն էլ եկել է… Ես տեսա. նա ինձ մոտ կանգնած է այս րոպեին։ Ես զգում եմ նրա ներկայության անմահական հոտը։ Անմահական էր նրա տված դեղը։ Հենց ինքն էլ մի անմահ Ոգի է։ Ի՜նչպես մեծացել է, ինչպես առույգացել, ի՜նչ նորածիլ բեղեր ունի, ի՞նչ գանգուր մորուք… Բանամ երեսս, մեկ էլ նայեմ…

Նունուֆարը բաց արավ երեսը և նայեց Արեգի երեսին այնպիսի հայացքով, որ միայն մոր հայացքն է լինում իր երեխին «հագա՜» կամ «ճիտա՜» ասելիս… և կրկին փակեց երեսը»։

Այդ հայացքը, որի մեջ ամփոփված էր կենդանության հրա