Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղանում բռնել ուրախության արտասուքը։ Վերջապես սկսեց օրհնել մեր նորահարսներին՝ ասելով.

Ո՞վ Երկինք,
Ես մի հողեղեն,
Մի թույլ արարած,
Որ չարն ու բարին
Դեռ լավ չգիտե,
Իմ սրտին նայիր,
Եվ ո՛չ իմ լեզվին.
Եվ քո իսկ ձեռքով
Ինչ որ բարի է,
Դու այն տուր սրանց։

Ի՞նչ ունիս բարի,
Ոո ծոցում պահած,
Որ մինչև այսօր
Ոչ մի հողեղեն
Դեռ չի ստացած,
Դու այն տո՛ւր սրանց։

Դու մինչ այսօր էլ
Շատ բան ես տվել-
Արև վառվռուն,
Աստղեր շողշողուն,
Զեփյուռ անշըշունջ,
Ալեր քաղցրաշունչ,
Անձրև հորդառատ,
Ցող մարգարտահատ.
Աղբյուրք զովարար,
Վտակներ վարար,
Գույն-գույն ծաղիկներ,
Ծառեր մրգաբեր,
Անտառներ մարմանդ,
Դաշտեր արգավանդ,
Լեռներ հովասուն,
Գետեր գալարուն,
Լճակներ վճիտ,
Սար, ձոր և հովիտ…
Այս ամեն բարիք,
Ո՛վ պայծառ Երկինք,
Թույլ տուր վայելեն,
Քեզ փառաբանեն…