Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր տատիկը և խոր հոգոց քաշում մի այնպիսի ձևով, որ կարծես ինքն ապրած լիներ այն հին մամանակումը, իր ականջովը լսած լիներ աստուծո ձայնը և հրեշտակների մեղեդիքը, և այժմ զրկված այն երջանկությունից»։

♦♦♦

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը, ափսո՜ս որ մարդ խելահաս եղած ժամանակ էլ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է, ինչ որ հեշտ էր, դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր, խավարում է և անըմբռնելի դաոնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեղ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

«Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,— ասում էր Գյոլլնազ տատը։— Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշ֊ . խարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով ետ են դարձրել նրան։ Բայց հիմա ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից։

Գյուչնազ տատը մի երկար հեքիաթ էր պատմում, որի մեջ Մութ կամ Ներքի աշխարհի մասին մի այսպիսի կտոր կար.

…Անտես-Աննմ անին դևը փ ախցրեց։ Թագավորազն Գուրգենը, որ Աննմանի փեսացուն էր, վեր առավ իր երկու եղբայրներին և դևի հետքովյը գնաց և գտավ նրան մի հորի մեջ։ Դևը մրափած էր։ Այդ երևում էր նրանից, որ հորի բերանից ծուխ ու բոց էր բըխում։ Այղ դևի արտաշնչությունն էր։ Մեծ եղբորը կա խեցին հորի մեջ, որ երթա ագատե Աննմանին, նա չկարողացավ կրակին դիմանալ և աղաղակեց—«վա՜յ, այրվեցա՜, այրվեցա՜…» Նրան դուրս քաշեցին և միջնակին կախեցին, նա էլ աղաղակեց, «վա՛յ, այրվեցա՜»։ Նրան էլ դուրս հանեցին։ Հետո Գոլրգենն ասաց. «Հիմա ինձ կախեցեք, և ինչքան էլ աղաղակելու լինեմ, թե այրվեցա, վեր չհանեք»։ Եվ ճշմարիտ՝ Գոլրգենլ։ գնաց մինչև հորի հատակը, առանց ձայն հանելու։ Այնտեղ նա գտավ Անտես-Աննմանին։ Նրա ծնկան վրա էր դրել հրեշ դևն իր գլուխը և քառասուն օրով մրափել։