Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մորը և հասկացրին, որ Գուրգենը ոչ թե իրանց թշնամին, այլ իրանց ազատարարն է։

«Նայիր, ասացին, մայրիկ, այդ բլրի վրա և տես ինչ գազան է, դա գալիս էր, որ մեզ ուտի, և այդ մարդն է, որ սպանեց դրան և մաս-մաս արավ»։ Այս որ լսեց մայր թռչունը, երախտգիտական զգացմունքով լցված, ժայռը տարավ աոաջվան տեղը գրավ և վերադարձավ իր ձագուկների մոտ։

Գուրգենը դեռ քնած էր։ Ծառի ստվերն անցել էր մյուս կողմը, և արևն ընկել էր Գուրգենի վրա։ Օրը շատ շոգ էր։ Մայր թռչունը, որ ասվում էր Զումրութ-Ղուշ, չուզեց Գուրգենին զարթեցնել, նա իր հսկայական թևերը փռեց ամպհովանու պես և շվաք արավ Գուրգենի վրա, որ նա հով-հով քնե։ Վերջը, Գուրգենը որ դարթեցավ, կարծեց, թե մթնել է արդեն, բայց թռչունը որ թևերը ետ քաշեց, կրկին լուսացավ, և Գուրգենը տեսավ հսկա Զումրութին, որ խոսեց Գուրգենի հետ և ասաց.

— Ով ազնիվ երիտասարդ, դու իմ փրկիչն ես երկնքից իջած, դու այնպիսի մի բարերարություն ես արել ինձ, որ չգիտեմ ինչով կարող եմ վարձատրել քեզ։ Ահա ուղիղ հարյուր տարի է, որ ես չէի կարողանում ազատել իմ ձագերին այդ անգութ գազանի ձեռքից։ Այսօր դու փրկեցիր ինձ դրա ձեռքից, ազատեցիր իմ ամբողջսերունդը։ Օ՜… եթե դա գողի պես չհետամտեր, եթե ես կարողանայի գոնե մեկ անգամ տեսնել դրան, դրա գլուխը կջախջախեի… Ո՞վ պատվական և քաջ երիտասարդ, ի՞նչ ես կամենում, որ ես քեզ համար ձեռք բերեմ, ո՞ր թագավորությունն ես ուզում, որ քեզ տամ. ո՞ր թագավորի աղջիկն ես ուզում, որ գնամ բերեմ. որքա ն հարստություն ես ուղում, որ աշխարհիս ամեն ծայրից հավաքեմ բերեմ քեզ համար, ասա ինձ, և ամենայն ինչ մի ակնթարթի մեջ կկատարեմ ես։ — Ես ոչինչ չեմ ուզում,- պատասխանեց Գուրգենը քնաթաթախ, աչքերը տրորելով…

— Ես ոչինչ չեմ ուզում, այլ միայն Լու՜յս, աշխարհք, կարո՞ղ ես տանել ինձ Լույս աշխարհք…

— Լո՜ւյս աշխարհք…— բացավանչեց Զոլմրութը։— Ուրեմն դու այնտեղի՞ց ես ընկել մեր աշխարհը, և ի՞նչ հրաշքով։

Գուրգենը պատմեց իր գջխի անցքը։

— Շատ լավ,— ասաց Զումրութը,— ես քեզ կտանեմ Լույս աշխարհք, թեպետ գա մի շատ դժվար ճանապարհորդություն է ինձ համար և թե՞ քեզ համար։ Քառասուն օր հազիվ կարող ենք