Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկը՝ մի բհիր չափարից հանած,
Մչուսը՝ մի կացին երկայն կոթ արած,
Որը՝ մի հին թուր
Ածլու նման սուր,
Որը՝ մի դաշույն կամ երկայն շամփուր,
Բոլորն էլ հանկարծ
Ոտքի են կանգնած,
Թ՚ե մարդ, թե կնիկ,
Թ՚ե մանչ, թե աղջիկ։
Եվ ի՜նչ ճղավոց, ի՜նչ գոռյուն-գոչյուն,
Այստեղ չէր լսված այսպես դղրդյուն,
Մեկ մարդ մոտ գնաց,
Տեսավ ու գոռաց.
— Մեկն աղվես է, մեկը գե՜լ,
Բայց դառել են մարդագե՜լ…
— Վա՜յ, մարդագե՜լ, մարդագե՜լ,—
Բղավեցին ամենքն էլ,
Եվ շատերը վախեցան,
Մութ տեղերում թաք կացան։

♦♦♦

Աղվեսն ու Գայլը շատ շշկլվեցին,
Ապուշ կտրեցին,
Բայց էլի շուտով ուշքի եկան
Ու ետ-ետ փախան,
Շներին տալով նոր յափնջիքը,
Մոթալ փափախնին ու պոչերնիքը…

♦♦♦

Այդ անցքից դեսը
Գայլն ու աղվեսը
Ւրար տեսնելիս՝
Բարև չեն տալիս։