Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձի չեմ աոնիլ, որովհետև այս սանձն ինձ ավելի է դուր գալիս, քան թե ձին, և այս պատճառով ես մի հազար մանեթ էլ սանձի համար կավելացնեմ։

— Չեմ կարող տալ, թեկուզ երկու հազար մանեթ տաս…

— Ի՜նչ անխելք մարդ ես… դե լա՛վ, տասը հազար էլ սանձի համար կտամ։

Այս որ ասաց քոսակը, բոլորի բերանը բաց մնաց, թե գիժ խոմ չէ այս մարդը, որ վեց շահանոց սանձին տասը հազար մանեթ է տալիս։— Գիժն ավելի չտվողն է,— ասացին շատերը և սկսեցին մեղադրել ձիավաճառին, թե ինչո՛ւ այդպիսի մի առասպելական գնով չի ծախում սանձը։ Ինքը հայրը մնաց զարմացած այդ գնից և շշկլվելով՝ սանձն էլ հետը ծախեց: Քոսակը քսան հազար մանեթ հանեց տվավ հորը և ձիու սանձն առավ ձեռքը։

Երբ որ քոսակը ձիու սանձը ձեռքն առավ, ամենքն էլ նկատեցին, որ ձիու աչքերից արտասուքի խոշոր կաթիլներ թափվեցին։ Հայրն էլ տեսավ և զղջաց, ուզեց ետ առնել ձին, բայց քոսակը ժամանակ չտվավ, նա հեծավ ձին և մի ակնթարթի մեջ անհայտացավ։ Այս քոսակը Ուխայն էր և ճանաչել էր Քաջիկին։

4

Ուխայր ձին տարավ յուր դռանը կապեց, ինքը մտավ տուն, առավ մեծ դանակը և սկսեց սրել, որ նրանով Քաջիկին մորթե։ Կինը նայեց պատուհանից և ճանաչեց Քաջիկին։ Մինչև մարդը դանակը կսրեր, կինը թաքուն վայր իջավ և սանձը վեր առավ ձիու գլխից: Քաջիկն իսկույն մի աղավնի դառավ և թռավ դեպի տուն։ Ուխայը դուրս եկավ և տեսավ, որ ձին չկա, աչքովն ընկավ աղավնին և իսկույն ինքն էլ մի բազե դառավ և ընկավ ա ղավն ու հետևիցը։ Աղավնին տեսավ, որ բազեն հետևիցն է ընկել, իսկույն իմացավ, որ Ուխայն է. յուր ուժը կրկնապատկեց, որ նրա ճանկը չընկնի։ Այսպես աղավնին փախավ, բազեն էլ նրա հետևից, մինչև հասան մի գյուղ, և հերց այն էր՝ քիչ էր մնում, որ բազեն բոներ ազավնուն և քրքրեր, աղավնին իսկույն մի կարմիր խնձոր դառավ և վայր ընկավ մի տան հերթից։ Այդ տանը հարսանիք կար։ Նո–