Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլև շատ հեռավոր երկրներից։ Շատերը մերձիմահ ընկած էին մահիճների մեջ, նրանց բերել էին պատգարակներով։ Բժիշկը դուրս եկավ ափը և ամենից առաջ դժվար հիվանդների մոտ գնաց, նրանց ամենքին էլ դեղ տալով, իսկույն ոտքի կանգնեցրեց և մի քանի խորհուրդ տալով ճանապարհ ձգեց, պատգարակով բերածները վերադարձան իրանց ոտքով։ Հետո մոտեցավ ավելի թեթև հիվանդներին և որին դեղ տվավ, որին խորհուրդ, ամենից վերջը մոտեցավ Բաշիկին և ասաց․ ― Դու կգաս ինձ հետ, քեզ ինձ մոտ կբժշկեմ։ Այս խոսքն այնպես քաղցրութամբ և մտերմաբար ասաց, որ կարծես նրա մոտիկ բարեկամը և ծանոթը լիներ։ Բաշիկը բժշկի հետ նստեց նավակի մեջ և թի ավարելով գնացին բժշկի բնակարանը։

Բժշկի կղզին մի փոքր կղզի էր, և բացի իրանից ոչ ոք չէր կենում այնտեղ։ Նա էլ ուներ Ուխայի նման լավ տուն ու տեղ, լավ այգի, բայց բոլորն էլ հասարակ, բնական, ինչպես սովորաբար լինում են աշխարհի լավ տներն ու այգիները, միայն ավելի գեղեցիկ, ավելի ճաշակով էր շինված։ Նրա պարտեզի մեջ ամեն տսակ խոտ ու ծաղիկ կար, այդ բույսերը աճում, ծաղկում էին և անուշահոտությամբ լցնում ամբողջ պարտեզը։ Նրանք ամենքն էլ պետքական էին, ամեն մինը մի քանի ցավի դեղ էր։ Նրա տունը զարգացած էր գեղեցիկ կահ-կարասիքով։ Մի մեծ սենյակ գրքերով էր լիքը. մի քանիսը՝ հազար ու մեկ տեսակ բաներով։ Այդտեղ կային զանազան հանքեր, չորացած բույսեր, հեղուկ և չորացրած դեղեր։

Բժիշկն սկսեց Բաշիկին հարցուփորձ անել, և երբ որ իմացավ նրա գլխի անցքը, ասաց— Ուրեմն դու կմնաս ինձ մոտ, ես քեզ աքն ոտները կսոմորեցնեմ, ինչ որ վայել է մարդուն գիտենալ, քո առաջվա սովորածդ մի անբնական և ցնորական բան է եղել, և ցնորքի պես էլ ցնդել է օդի մեջ։ Ես քեզ կսովորեցնեմ բժշկություն, բայց առաջ քեզ կբժշկեմ, որ դու հավատաս իմ դեղերի զորությանը։ Այս ասելուց հետո Բաշիկին մերկացրեց և մի տեսակ յուղ քսեց նրա բոլոր մարմնին և երեսին։ Մյուս օրը մեր Բաշիկն այնպես էր, ինչպես մորից նոր ծնած. նա ոչ միայն բոլորովին լավացավ, առողջացավ, այլև ավելի թարմացավ, գեղեցկացավ, քան թե առաջ էր։

Բժիշկը, որքան որ նշանավոր բժիշկ էր, մի այնքան էլ շնորհալի դաստիարակ էր։ Ինչ որ ուրիշը մի տարումը հազիվ