Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարդ թե գազան իրար նման
Ենթարկվելով դժբախտության
Մեղադրում են մեկը մյուսին—
Հայկն՝ Ամոյին,
Գայլն՝ Աղվեսին…

1909

Անեծք

Երկու հոգի՝
Հայր ու որդի
Խորհուրդ արին
Եվ վճռեցին,
Որ վեր կենան,
Որսի գնան։
Եվ գնացին…

Ու նրես մտան
Մի խիտ անտառ,
Ու երբ գտան
Մի որբ կխտար…

Որդին ասեց՝
Թող ես խփեմ.
Հայրն արգելեց.
Մե՜ղք է, ասեց,
Թող ե՜ս խփեմ.
Թող ես ընկնեմ
Անեծքի տակ,
Եվ ոչ թե դու
Ջահել օրով.
Դու ո′ղջ մնա
Հորով-մորով։