Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի ծաղիկ սպիտակ կամ կարմիր առվույտից, նրանցից էլ ընտրելով ավեչի քաղցրերը։ (Նա շատ զգույշ է եղել արածելիս, շատ չմահավան, ամեն խոտ չէր արածիլ)։

Մեզանից մի քանի հարյուր տարի առաջ շատ մարդիկ էին գնում Պիրենայի աղբյուրի մոտ և շատ անգամ, այն հուսով, որ ինչպես լինի՝ գոնե մեկ անգամ նայեն Պեգասի վրա։ Իսկ գնացողներն ավելի ջահիլ մարդիկ էին լինում՝ երիտասարդ և պատանի, որոնք ամենից շատ էին հավատում, թե կան թևավոր և հրեղեն ձիաներ։ Բայց վերջին ժամանակները Պեգասը շատ հազիվ էր երևում։ Աղբյուրից մի կես ժամու չափ հեռու եղած գյուղացիք իրանց օրումը տեսած չէին Պեգասին և ոչ էլ հավատում էին, թե կարող է լինել այնպիսի մի հրաշալի ձի։ Այժմ Բելլերոֆոնի հետ խոսող գյուղացին նույն չհավատացողներից էր, սրա համար էլ շատ խնդաց, երբ ասացին, որ իբր թե Պեգասը գալիս է Պիրենայի աղբյուրից ջուր խմում։

— Ա՛յ քեզ բա՛ն… ինչե՛ր են հնարել,— բացականչեց նա, տափակ քիթը վեր ցցելով և սկսեց քրքջալ։— Պեգա՜ս ձի, և այն էլ թևավո՜ր… Բարեկամ, երևում է, որ խելքդ կորցրել ես, — ասաց նա երիտասարդին։— Թևերն ի՞նչ հարկավոր են ձիուն։ Մի՞թե թևավոր ձին ավելի լավ բեռը կկրե։ ճշմարիտ, էլ պայտելու ծախս չէր ունենալ նրա տերը, բայց ինչ օգուտ դրանից։ Կերթար գոմը, որ Պեգասին դուրս քաշեր այնտեղից, բայց մեկ էլ տեսար քո Պեգասդ… Թըռռռ… այսօր ես կորել թե էգուց։ Դե հիմա հետևիցն ընկիր, տեսնեմ որտե՞ղ պիտի գտնես նրան։ Մի օր կհեծնի, որ երթա ջաղաց, մեկ էլ տեսար քո Պեգասդ թըռ, թըռ թըռ… դեպի երկինք, և այնտեղից իր տիրոջը թը՚րրա՚խկ… դեպի գետին, այն է գլխիվայր, կլաիպուղ, գլըխկոնծի… Չէ, չէ, եղբայր, մի հավատար, պեգաս-մեգաս չկա։ Աշխարհքումս թռչնաձի չի եղել և չի էլ լինիլ երբեք։

— Ես պատճառ ունիմ բոլորովին ուրիշ կերպ մտածելու,— ասաց երիտասարդը առանց վրդովվելու, և իսկույն երեսը դարձրեց դեպի ծերունին, որ կանգնած էր նրանից երկու քայլաչափ հեռու և իր գավազանի վրա հենված, ուշադրությամբ ականջ էր դնում նրանց ասածներին, նա մինչև անգամ դրա համար գլուխը փոքր-ինչ թեքել էր դեպի նրանց և ձեռքով ականջի մի կողմը ծածկել վահանի պես, որ լսել կարողանա։ Վերջին քսան տարին ծերունին համարյա թե խլացել էր բոլորովին,