Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նուկը:— Հեռու չէ, հենց երեկ, ես տեսա նրան, առաջ էլ ես միշտ տեսել եմ նրան։


— Ապրի՜ս, ապրի՜ս,— բացականչեց երիտասարդը, մոտ քաշելով երեխային — Հապա՜, եղբայր, մեկ լավ մոտեցիր և պատմիր ինձ, տեսնեմ ինչպե՞ս ես տեսել։


– Ահա թե ինչպես։ Մեկ անգամ գալիս եմ այստեղ, աղբյուրը, որ նավակներ ձգեմ ջրի վրա և նախշուն քարեր հավաքեմ։ Շատ անգամ աչքս ջրի մեջ եմ գցում, մտիկ տալիս և տեսնում եմ նրանում, որ երկնքովը թռչում է մեկ սպիտակ թևավոր ձի։ Սիրտս միշտ ուղում է որ նա իջնի երկրի վրա, ինձ վերցնի հետը և տանե լուսնի վրա դնե։ Բայց հենց որ վեր եմ կենում կանգնում, որ ուղղակի ձիուն մտիկ տամ, մեկ էլ տեսնում եմ՝ էլ ձի չըկա, անհետանում է իսկույն ամպերի մեջ։


Բելլերոֆոնն ավելի երեխային հավատաց, որ թևավոր Պեղասի պատկերը տեսել էր աղբյուրի մեջ անդրադարձած, մեկ էլ մատաղահաս աղջկանը, որ լսել էր Պեգասի քաղցր ձայնով վրնջալը, ու մեկ էլ ծերանան, բայց ոչ գյուղացուն, որ միայն լծկան ու բեռնակիր ձիաների գոյությանն էր հավատում և ոչ թևավոր։


2


Բելլերոֆոնը մի քանի օր շարունակ թափառեց Պիրենայի աղբյուրի մոտերքում և թևավոր ձիու հետքը պահեց։ Նայում էր փոփոխակի՝ երբեմն երկնքին և երբեմն ջրին՝ միշտ հուսալով, որ մեկնումեկում կտեսնի կամ իրան՝ Պեգասին և կամ նրա անդրադարձությունը։ Թանկագին սանձը միշտ պատրաստ ուներ ձեռին։ Մոտակա գյուղացիք շատ անգամ իրանց տավարը ջուր տալու բերելիս ծիծաղում էին երիտասարդի վրա և երբեմն նրան խրատ էին տալիս, ասելով, «Այդ ի՞նչ դատարկաշրջիկ տղա ես դու. զուր ժամանակ ես անցկացնում միայն, ավելի լավ չէ՞ր լինիլ, որ մի որևիցե գործով զբաղվեիր։ Ձի՞ ես ուզում առնել,– առ, մենք ծախու ձիաներ շատ ունինք»: Երբ որ Բելլեքոֆոնը չէր ընդունում նրանց ասածը, նրանք առաջարկում էին, որ ծախե իր սանձը։


Գյուղի մանուկները նրան խենթ էին համարում, ծաղրում