Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլի ինչքան դատարկ տարիներ ենք անցկացնում համբերության շնորհիվ։

Բելլերոֆոնի թախտից՝ աղբյուրի մոտ եղած գանգուրիկ երեխան այնպես կպել էր նրան, որ մոտիցը չէր հեռանում համարյա։ Ամեն բարիլուսի Բելլերոֆոնին ասում էր ուրախ-ուրախ։– Ի՞նչ ես կարծում Բելլերոֆոն, շա՜տ կարելի է, որ այսօր մենթ Պեգասին տեսնե՜նք։

Եվ այս «շատ կարելին» էր, որ հուսադրում էր Բելլերոֆոնին։ Եթե այս հույսը չլիներ, նա վաղուց արդեն վերադարձած կլիներ Լիկիա և գնացած կռվելու Օշափի հետ առանց թևավոր թևավոր օգնության։ Ինչ ասել կուզի, որ հրեշը մի շնչով կայրեր և մի քանի վայրկյանի մեջ կլափեր նրան։

3

Մի առավոտ գանգուրիկ տղան սկսեց Պեգասի մասին խոսել սովորականից դուրս անկասկած սրտով։

― Չգիտեմ ինչու,– ասաց նա ուրախությունից թռչկոտելով,— ինձ այնպես է թվում, որ այսօր մենք անպատճառ կտեսնենք Պեգասին։

Ամբողջ օրը մանուկը չհեռացավ Բելլերոֆոնից. նրանք միասին հաց կերան, միասին խմեցին աղբյուրից և կեսօրից հետո նստեցին շվաքումը, ջրի ափին։ Բելլերոֆոնը մի ձեռքն իր փոքրիկ բարեկամի ուսին դրած, իսկ մյուսն իր ծնոտի տակ դիմհար տված, խորասուզված մտքովի մտիկ էր տաքիս ջրի վրա կռացած պառաված ծառերին և նրանց ճղների վրա կախոտված վայրենի խաղողի ճութերին։ Իսկ մանուկն անընդհատ նայում էր միայն ջրին, բայց շատ տխուր, որովհետև շատ էր ցավում, որ Բելլերոֆոնի երկար օրերով սպասելն ապարդյուն է անցնում։ Սրա վրա շատ տխրեց երեխան, մինչև այն աստիճան, որ հանկարծ լաց եղավ հեկեկալով։ Նրա արտասուքներից մի քանի կաթիլ գլորվելով՝ ընկան աղբյուրի մեջ և խառնվեցան Պիրենայի արտասուքների հետ։

Հանկարծ Բելլերոֆոն զգաց, որ երեխայի թաթիկը, որ իր ձեռքումն էր, դողդողում է։ Եվ աղան շշնջաց հանկարծ մանկական շշնջյունով։