Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմում, մեկ էլ հանկարծ կանգ առնում: Ոչ գետնի վրա, ոչ ամպերում և ոչ մի ուրիշ տեղ Պեգասը չէր սիրում այնպես հագեցնել իր ծարավը, ինչպես Պիրենայի աղբյուրից։ Կուշտ խմելուց հետո, թևավոր ձին հոտավետ առվույտներից մի քանի ծաղիկ գջլեց, բայց միայն գջլեց ու ծամծմեց և ոչ թե արածեց կամ կերավ, նրա արածելիքը Հելիկոն սաթի բուն գագաթի վրա եղած անուշահոտ խոտերն էին։


Վերջապես. երբ որ աղբյուրի պարզ ջրիցն այնքան խմեց, որ կշտացավ, մի քիչ խաղ արավ առվույտի ծաղիկների հետ այնուհետև խայտալ սկսեց կշտացած երեխայի նման։ Սկսեց վազվզել ետ ու առաջ, տրտինգ տալ, կամացուկ վրնջալ։ Մեկ այս կողմն էր չափ ընկնում, մեկ այն, մեկ էլ թռչում էր դեպի վեր, մի քիչ պտտվում և նորից իջնում ու վազվզում փափուկ կանաչկուտի վրա։ Բելլերոֆոնր՝ տղայի ձեռքից բռնած՝ թփուտի միջից նայում էր այս տեսարանի վրա, որի պես գեղեցիկ բան նա իր կյանքումը տեսած չէր։ Պեգասի ողջ կազմվածքը, նրա բարակ֊բարակ ոտները, նրա բարեկազմ գլուխը, թավամազ պոչը, ալեծածան բաշը, ձյունի նման սպիտակ, արծաթի պես փայլուն, այս բոլորը հիացրել, զարմացրել էին Բելերոֆոնին։ Իսկ նրա խելոք և վառվռուն աչքերի նմանը ոչ մի ձիում տեսած չէր։ Նրան հանցանք էր թվում այսպիսի մի հիանալի ձիու վրա թամբ դնելը, և առավել ևս՝ նրա վրա ցատկել նստելը։


Մեկ թե երկու անգամ Պեգասը կարծես թե թալկացավ, թուլացավ. կանգնում էր հանկարծ, ականջները խլշում, հոտ քաշում, գլուխն այս ու այն կողմ ձգում, կարծես զգալով, որ իր մոտ դարանամուտ եղած մարզիկ կան։ Բայց երբ որ չտեսավ և չսեց ոչինչ վտանգավոր բան, նորից սկսեց իր առաջվան խաղերը։


Բայց ահա որպես թե հոգնեց վերջապես, թևերը ծալեց և նստեց փափուկ կանաչկուտի վրա։ Թեթև օդի զավակ լինելով՝ ե կարողանում քիչ ժամանակ հանգիստ կենալ, շրջվեց քամակի վրա և ոտքերը վեր ցցած՝ սկսեց սահել մեջքի վրա։ Ինքը թևավոր, մեն-մենակ ամբողջ աշխարհում. անհիշելի ժամանակնրից ի վեր ապրած, ոչ մի ընկեր չունեցած երբեք, այժմ զվարճնում էր ինչպես բոլոր էակներից ամենաբախտավորը։ Սա մի հետաքրքրական տեսարան չէ՞ր միթե։ Բելլերոֆոնն ու մանչուկը չէին կարողանում աչքները Պեգասից հեռացնել։ Նրանք մասամբ