Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճանապարհին նրանք հասան մի արծվի հետևից, որ քիչ էր մնում Պեգասի ոտքի տակն ընկներ, եթե շուտով մի կողմ չքաջվեր. | Բելլերոֆոնը կարող էր բռնել նրան, բայց չուզեց ժամանակ կորցնել։ Նրանք թռչում էին թունդ մրրիկի արագությամբ և հենց նույն առավոտը տեսան Լիկիայի բարձր լեռներն ու խոր-խոր ձորերը, որոնք հազիվ էին նշմարվում իրանց պատող թանձր մառախուղի միջից։ Բելլերոֆոնը լսած էր, որ զազրելի Օշափր այդ խավար ձորերից մեկումն էր բույն դրել։


Երբ որ հասան իրանդ մտադրյալ տեղը, թևավոր ձին սկսեց իջնել դեպի ներքև, օգուտ քաղելով լեռների վրա եղած մի քանի կտոր ամպերից, որոնք մեր ճանապարհորդներին ծածկելով, անտեսանելի էին կացուցանում նրանց գետնի երեսից։ Մի խիտ ամպի վրա կանգնած՝ Բելլերոֆոնը քիչ առաջ թեքվելով՝ կարողացավ պարզ տնտղել Լիկիայի լեռնային մասը և նրա մութ հովիտները։ Առաջ առանձին մի բան չնշմարեց. նրա տակ երկարումեկ ձգված էին չոր պառակներ և փլփլված ապառաժներ, բայց ահա նրանց հետևից սևին էին տալիս նոր այրված տնատեղեր, սպիտակին էին տալիս շատ տեղեր կույտ֊կույտ ոսկորներ, կարծես այս տեղերում արածող տավարների կմախքները լինեին։


«Այս ամենը Օշափի թողած հետքերը պետք է լինեն,— մտածեց Բելլերոֆոնը։— Բայց այս զազրելին ինքը որտե՞ղ պետք է լինի թաք կացած արդյոք»։


Նա սկսեց ավելի ուշի ուշով նայել լեռների մեջ սևին տվող ծերպերը, խոռոչներն ու անտառները, բայց ուր որ նայում է, ամեն կողմ տեսնում է մեռելություն, չոր անապատ, միայն մի քարայրից դուրս է բխում երեք զոլ սև ծուխ և կեռումեռ գալարվելով օձի պես՝ սողում է դեպի վեր, և դեռ լեռան գագաթին չհասած՝ սև ծուխի այդ երեք զոլերը միանում են և դառնում մի կենտ սյուն։ Քարայրը գտնվում էր ուղիղ իրանց ոտքի տակին միայն մի հազար ոտնաչափ հեռավորության վրա։ Գարշահոտ և թանձր ծծմբային ծուխն արդեն հասնում էր մինչև Պեգասի ու Բելլերոֆոնի ռունգները։ Պեգասը փռնչում էր զզվանքից և գլուխը այս ու այն կողմ թեքում, այդ օդի ղավակին, որ սովոր էր ծծկել միայն լեռնագագաթների մաքուր օդը, գարշելի էր թվում երկրային հոտը։ Իսկ Բելլերոֆոնը ժնգռնում էր ու փռշտում՝ խեղդվելով այդ ծանր ու հեղձուցիչ ծծմբային հոտից։ հայրացած Պեգասը