Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սաստիկ թափ տվավ թևերը և մղոն ու կես ետ թռավ այդ գարշահոտ տեղից։


Բայց Բելլերոֆոնը հանկարծ ետ մտիկ տվավ և այնպիսի բան ընկավ աչքովը, որ իսկույն սանձը գրգեց և ետ շրջեց ձիու գլուխը։ Պեգասն այս նշանից իսկույն իմացավ տիրոջ միտքը և սկսեց կամաց-կամաց ցած իջնել,մինչև մոտեցավ նույն քարայրին, որտեղից որ գուրս էր գալիս երեք զոլ ծուխ:Եվ ի՞նչ տեսնի այնտեղ Բելլերոֆոնը—մի տարօրինակ դեզ՝ իրար վրա կուտակված հրեշների։


Հրեշի իրար վրա բսած մարմինները միմյանց այնքան մոտիկ էին ընկած, որ միայն գլխներիցը կարելի էՐ ճանաչել, թե ինչ կենդանիներ են նրանք։ Թվով երեք էին նրանք՝ մի ահռելի վիշապ-օձ, մի ահարկու զորեղ առյուծ և մի գարշելի այծ: Այծն ու առյուծը քնած էին, իսկ օձը՝ ոչ. նա իր կարմիր աչքերը չռել էր Բելլերոֆոնի վրա։ Բայց զարմանալին այս էր, որ գարշահոտ սև ծուխը ոչ մի րոպե չէր կտրվում, այլ անընդհատ դուրս էր գալիս երեքի էլ ռունդներից։ Այս տեսակ մի հրեշի տեսիլն այնքան նոր և անակնկալ էր Բելլերոֆոնի համար, որ նա իսկույն ևեթ գլխի ընկամ, որ նա ինքն էր Քիմառ֊Օշափը, և այդ էր նրա որջը։ Առյուծը, օձը և այծը միևնույն սարսափելի հրեշի լրացուցիչ մասերն էին։ Զզվելի՜ Օշափ...


Կիսամրափ Օշափը (որովհետև նրա միայն երկու գլուխներն էին մրափած) իր ճանկերից բաց չէր թողնում նոր որսած զոհի արյունոտ մնացորդները, բայց ի՞նչ բանի մնացորդներ էին, լավ չէր նշմարվում, գառա՞ն մնացորդ էին արդյոք, թե՞... ուզում էի ասել՝ մի փոքրիկ երեխայի... բայց ո՞վ գիաե, գուցե հենց այգպես էլ լիներ, թեև այնպես մտածելը սարսափ է բերում մեզ վրա: Երևում էր, նոր էր վերջացրել իր ընթրիքը։


Բելլերոֆոնը վերջապես ուշքի եկավ և գլխի ընկավ, թե ինչ բան էր տեսածը։ Պեգասն ավելի շուտ իմացավ բանի էությունը և միայն այնպիսի ահեղագոչ վրնջյուն բարձրացրեց, որ սար ու ձոր դրըմբդրըմբաց։ Սրա վրա՝ մրափած գլուխներն էլ զարթնեցին և երեքն էլ միասին կրակի ահեղ ալիքներ վիժեցին։ Բելլերոֆոնը դեռ իր պատրաստությունը չէր տեսել կռվի համար, որ հրեշը դուրս պրծավ իր որջից և իր թանթուլների ահագին ճիրաններն արձակելով՝ վրա վազեց ուղղակի խիզախ երիտասարդի վրա, ավազ ու հող բարձրացնելով։ Եթե Պեգասը թեթևա–