Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի —
էլ ղավուրմա՜,
էչ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՛շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
էլ որ մեկի
Անունը տամ,
Ոսկի՜ ատամ…

ՀՈՎՎԻ ՍՐԻՆԳԸ

(Ավանդություն)

(Նվեր ՛երաժշտագետ Մաշիկին)

Հովիվը սարին՝
Ոչխարն առաջին՝
Ոչ շուն և ոչ զենք
Չունի նա կշտին։
Եվ ահա եկան
Օրը ցերեկով
Սոված գայլերը՝
Ամբողջ ոհմակով,
Հովիվն ի՞նչ աներ,
Ինչպե՞ս ազատեր
Իր ամբողջ հոտը,
Իրան էլ հետը: