Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բեք չէի սպասիլ Պեգասին. երբեք չէի թռչիլ ամպերում և երբեք չէի մեռցնիլ Օշափին։ Այս բոլորի համար ես միայն քեզ եմ պարտական։ Բա՛ց թողնենք այժմ Պեգասին և ազատություն տանք նրան. թող երթա իր համար, ինչպես եղել է միշտ։


Այս ասելով՝ Բելլերոֆոնը աղոթած սանձը վեր առավ Պեգասի գլխից:


- Գնա՛, իմ Պեգաս, դու այժմ ազատ ես միշտ և հավիտյան, — ասաց նա տխուր ձայնով։


Արծաթափայլ թևերով ձին գլուխը դրեց իր տիրոջ ուսին և չշարժվեց տեղիցը։


— Դու չե՞ս ուզում ինձանից հեռանալ,— հարցրեց Բելլերոֆոնը շփելով նրա վիզը.— ուրեմն կարց, որքան ժամանակ որ կամենաս։ Հիմա գնանք, ուրեմն, Հոբաթ թագավորի մոտ՝ նրան աչքալույս, որ Քիմեռ֊Օշափն այլևս գոյություն չունի։


Բելլերոֆոնը համբուրեց գանգուրիկ տղային, նրան մնաս բարով ասաց, խոսք տվավ, որ էլի շուտ ետ կդառնա, և գնաց։


Անցան շատ և շատ տարիներ, գանգուրիկ տղան մեծացավ և սկսեց թռչել ամպերից վերև, ավելի և ավելի բարձր, քան թե Բելլերոֆոնը, և հաղթությունների համար ավելի մեծ փառքի հասավ, քան թե Օշափի հաղթողը։ Այս փոքրիկ տղան դառավ մե՜ծ բանաստեղծ...

1888


ԱՅԾԱՏՈԻՐ

1

էլել է չի էլե՚լ մի հարուստ սովդաքար։ Այս սովդաքարը իր քարավանով իջնում է մեկ գիշեր մի գյուղի մոտ։ Կես գիշերին վեր է կենում, որ պտտի քարավանի չորս կողմով և պատվեր տա պահապաններին, որ արթուն մնան, մեկ էլ տեսնում է՝ երկու մարդ դուրս եկան գյուղից, նրանց առաջը եկավ մի ուրիշ մարդ և հարցրեց.