Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նամակի ծայր նշմարեց, տղայի ծոցից, դուրս եկած, հետո էլ տեսավ ձին և ճանաչեց։


- Սրան անպատճառ իմ– հայրս– կլինի ուղարկած իր գալուստն իմաց տալու,— ասաց աղջիկն իր մտքումը և առանց երկար մտածելու՝ իջավ վերևից և Այծատուրի ծոցից նամակը կամացուկ դուրս քաշեց ու կրկին թռավ դեպի վեր՝ իր սենյակը։ Գոհարիկը բաց արավ նամակը և կարդաց հետևյալը.


«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈԻՍԻՆ


Այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ, սիրով կընդունես, ոչ մի կասկած չտանե, և սրով կլինի թե հրով, թույնով կլինի. թե պարանով, անհապաղ վերջ կտաս դրա կյանքին: Ես հինգ օրից, այդտեղ կլինիմ և դրան չպիտի տեսնեմ կենդանի։


Քո ամուսին»։


Գոհարիկը կարդաց այս նամակը և իր ոչ աչքերին և ոչ ականջին չհավատաց։ Ո՛չ, երևի հայրս ուզեցել է գրել ահա ինչ և սկսեց գրել հետևյալը.


«ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՄՈԻՍԻՆ


Այս. գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ, իսկույն իմ Գոհարիկիս դրան կտաս և կպսակես, այնպես որ մինչև իմ գալս՝ ամեն ինչ վերջացած լինի։


Քո ամուսին»։


Գոհարիկն այո նամակը դրեց, կարծես անգիտակցաբար, առանց, իրան որևէ հաշիվ տալու և տարավ դրավ Այծատուրի ծոցումը։ Այս գործողությունը կտարելուց, հետո. Գոհարիկը սոս։