Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ճարը կտրած՝
Սրինգը հանեց
Եվ աղիողորմ
Մի երգ նվագեց։

Եվ ինչպե՜ս քնքուշ,
Ինչպե՜ս մեղմանուշ,—
Բոլոր գայլերը
Կտրեցին ապուշ…

Եվ լսում էին
Սառած, քարացած,
Սրնգի ձայնից
Թովված ու դյութված։

Բայց ի՞նչ էր երգում
Հովիվն այնպես լո՜ւրջ,
Որպես մի հառա՜չ,
Որպես մի մրմո՜ւնջ։

Նըրա նվագը՝
Զիլ ու քաղցրաձայն՝
Մի աղերսանք էր,
Մի գոչ օգնություն։

Սրինգն ածելիս՝
Նա ձայն էր տալիս
      Իր կտրիճներին՝
      Զալում շներին.—
      Ա, Չամբա՜ր,
      Ա, Ղայթա՜ր,
Եկե՜ք, հա՜, եկե՜ք,

      Ա՜, Քյասա՜ր,
      Ա՜, Բասա՜ր,
Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք…