Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չբլե չոլ, շաա տեղ ման եկավ, շաա տեղ հարցուփորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի, նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչ է ման գալիս: Ծերունին ասաց.— Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ. քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չի դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում իսկ շատերն Էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդաոնա աղջիկ քո որդու հավանած.

Թագավորն ինչպես ոը լսեց, այնպես էլ արավ. Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմված, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.— Սպասիր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ. դու իմ հարսնացուն ես. քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։ Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ:

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ, մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։ Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է. ուզեց ինքը բռնել նրա տեղը։ -Դուրս եկ, -ասաց, -ջրիցը, ինձնից մի քաշվիր:

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ, բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջըի մեջ, որ կարծեն, թև նա է եղեգնուհին։

Թագավորի աղախինները, եկան փառավոր հագուստով և տեսան ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։ -Դու՞ ես, -ասացին, -Եղեգնուհին։ -Այո՛, -պատասխանեց աղջիկը։ -Հաբա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի: -Գիտե՞ք, – ասաց բոշան, դուք շատ ուրախացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս: Բայց այլ վնաս չունի. եթե ինձ պահեն շուշաբանդ