Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում: Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա նրա մոտ ջահրա մանում, դործ անում, երեկոյին գալիս էր տուն: Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառվ առաջվան Եղեգնուհին, միայն այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։


Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը֊տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած, մնաց զարմացած։—Ո՞վ պիտի լինի արած այս բանը,– ասաց.— դուռը կողպած էր, ոչ ոք չէր կաոող դուրս գալ, կարելի է հերթովը լինի մտած։ Բայց ով որ է, ինձ լավություն է արել. վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։


Եղեդնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ որ գոհ է, սկսեց հազալ ու կամաց-կոմաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն, մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց. -Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ...


— Շատ ուրախ կլինիմ,— ասաց պառավը,֊ բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում, քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ոչ ճրագ և ոչ կրակ։ Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու և հարցրեց թե ո՞վ է նա։


— Իմ ով լինելը մի՛ հարցնիր. ժամանակ կգա կիմանաս. իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս. իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։


              5


Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարաքը։Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շու