Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՋԱՆԳԻ-ԶՐԱՆԳԻ
1

Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում, տղան, հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած, սրանց տանը օրական բաներ են պատահում։ Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած։ Բադիով կաթն է լինում դրած, տեսնում են դատարկված. մածուն է լինում,— նույնպես տաշաումն էլ հաց չի մնում, բղուղներումը՝ յուղ, այսպես և ուրիշ շատ բաներ։ Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում և ոչ ոքի բան չի ասում։ Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաք է կենում մի մութ քնջում և տեսնում է որ ինչ. ահա իր ծծկեք քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած, ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց, հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղք պառկեց, ինչպես մի անմեղ երեխա: Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու, երբ որ եկավ որ խմորը դնղե, տեսավ՝ խմոր չկա։ Տղան դուրս եկավ մի անկյունից, մորը դուրս կանչեց և պատմեց նրան, ինչ որ տեսել էր աչքովը, Մայրը չհավատաց, թե ինչպե՞ս կարելի է այդպես բան լի լինիր: Տղան ասաց. — Ուրեմն դո՛ւք գիտեք, այդ դուք, այդ ձեր աղջիկը. ինչ կուզեք՝ արեք, ես այս տանը չեմ կարող մնալ, դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի դա դև է, դա վիշապ է և ոչ թե աղջիկ։ Այս ասաց տղան և հեռացավ իրանց տանից։ Քիչ որ հեռացավ իրանց տանից, ճանապարհին նստեց։ Քաղցած էր, ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորացած ծիրան ուներ ջեբումր, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ։ Այդ կորիզներից հետ երեք ծիրանի ծառեր դուրս եկան։ 530