Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Շատ լավ,— ասացին,— ուրեմն քեզ հենց աստված է ուղարկել մեզ համար. մենք զավակ չունինք, դու եղիր մեզ որդի։

Մյուս օրը հայրը Թաթուխին պատվեր տվավ և ասաց.

— Լսիր, որդի․ երբ ոչխարը կտանես արածացնելու, ոչ ձախ կողմի սարը կտանես և ոչ աջ, այլ ուղիղ մեր դեմուդեմի սարը կտանես։ — Շատ լավ.— ասաց Թաթոլխը, բայց հոր պատվերը չկա¬ տարեց։ Երկրորդ օրը հոտը քշեց ձախակողմյան սարը և հանդի– պեցավ այնտեղ մի դիվական հարսանիքի։ Հավաքվել էին բոլոր քաջքերը և զուռնով ու դափով հարսանիք էին անում։ Սրանք որ տեսան Թաթախին, դնացին բռնեցին և քաշ տվին տարան իրանց խնջույքը։ Ասացեն։— Տեսնում ես հարսանիք է, մենք ամենքս զբաղված ենք, պետք է մեզ համար փայտ կոտրես։ Թաթախը հոժարեցավ, և կա ցինը ձեռքն առած՝ սկսեց ճեղ– քել մի ահագին գերան։ Հենց որ գերանի ճեղքը բաց արավ մի քանի սեպով, կանչեց բոլոր քաջքերին, թե՝ եկեք, եկեք, շուտ արեք, ձեզ մի նոր Օյին ցույց տամ, որ ձեր հարսանիքի խնդու– թյ ունը ավելի կատարյալ լինի։ Հավա քվեցան բոլոր քաջքերը, նույնիսկ փեսացուն ու հարսնացուն էլ։— Արա , ասացին,– ի՞նչ օյին պիտի ցույց տաս։ Թաթուխն ասաց.– Ձեռք ներդ դրեք այս ճեղքումը, ես հետո ցույց կտամ։ Ամենքն էլ շտապելով ձեռքները դրին գերանի ճեղքումը, որ շուտով տեսնեն օյինը։ Թաթուխն իսկույն սեպերը հանեց, և բոլոր քաջքերը միաբերան սկսեցին աղիողորմ ոռնալ։ — Վա՛յ, վա՛յ, կոտորվեցինք, այս ի՞նչ արավ այս մարդը, մի՞թե այսպես օյին կլինի։ Թաթուխն ասաց.– Այդ դեռ ա ռաջա բանն է, օյՒեը պետք է լինի։— Ասացեք, դո՞ւք եք հանել իմ հորն ու մոր աչքերը․․․