Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ մի սրսափելի գազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ,– միայն շանից տասնապատիկ մեծ։

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան։

– Է՜յ, մարդ,— կանչեց գազանը մարդկային լեզվով- ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվիլ, եկ ինձ ծնեցրու, մի՛ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ։

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ, ասելով մտքումը. «Մարդու լեզվով խոսողը մարդու խղճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»։

Թաթուխը երբ որ մոտեցավ զազանին, գազանն ասեց,— Եթե ջուխտ ծնեմ, քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ, կյանքդ քեզ կընծայեմ։

— Դո՛ւ գիտես,— ասաց Թաթուխը,— յա՛ բախտ, ինչ կլինի կլինի։

Գազանի ցնկնած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց.

- Ահա այս մեկն ես ցնկնել, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ։

Գազանն ամաչեց իր զազանությունից.– Գնա,— ասաց,–կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ։

5

Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով: Այդ լակոտները մեծացան ու դաոան իբրև ամենահավատարիմ շներ իր համար:

Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, իսկ մյուսինը՝ Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ նրանց պահում էր շղթայակապ։

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ