Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանուկը.— Հետո՞… երևի ամենքիդ, ցցեց. Ով գիտե՝ որին ո՞ր ձորը գըցեց…
Ծիծեռնակը.— Այո, ո՞վ գիտե, ո՞վ ողջ, ո՞վ մեռած.
Քանիսը մնացին ձյունի տակ։ սառած…
Խումքը (տխուր).— Վա՛յ - վա՛յ – վա՛յ– վա՛յ, վու՛յ– վու՛յ– վու՛յ…
Մանուկը (կուտ է ածում աոաջը).— .Խե՜ղճ իմ ծիծեռնակ, կեց, հանգստացիր, Եկ մտիր բունըդ, մեկ լավ տաքացիր։
Ծիծեռնակը.— Շնորհակալ եմ, ես կուշտ եմ հիմա.
կարծես մերոնք էլ պիտի գան ահա։
Խումբը (ուրախ). — Վա՛-վա՛-վա՛, վի՛- վի՛-վի՛…
Մանուկը.— Բան չի երևո՞ւմ, այղ ի՞նչ ևս ասում, Գուցե հեռվիցը մի ձայքն ես լսում:
Ծիծեռնակը.— Ո՛չ, ես զգում եմ, թևև չեմ .լսում,
«Գալիս են ահա՛», իմ սիրտն է ասում։

Բոլոր աշակերտները ներս են թափվում կռները թափահարելով, իբրև թռչում էն և շրջապտույտ հորձելով երգում են,–

Եկա՜նք, եկա՜նք ողջառո՜ղջ
Մենք անկորուստ և ամբողջ,
Լե՛-լե՛-լե՜, հա՛յ լե՞֊լե՜,
Լո՛-լո՛-լո՜, հա՛յ լո՛-լո՛,
Հելելե՜, հոլոլո՜…