Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանում էր և Վուրգին և զանազան մարզություններով կազդուրում էր նրա քնքուշ կազմվածքը։ Այսպիսով՝ ինչքան որ Արսենը փոխվեցավ վայրենությունից քաղաքավարի մարդ դաոնալով, մի այնքան էլ Վուրգը փոխվեցավ՝ ընկնելով բնության ծոցը. նա ուժեղացավ, ճարպիկացավ, աոաջվան վախկոտությունը մոռացավ, անվեհեր սիրտ ստացավ և քաջություն։ Այսպես Վուրգն ու Արսենը միմյանց կրթելով եղան ինչպես մի հոդի և մի մարմին, մինչև դառան տասնյոթ-տասնութ տարեկան։

2

Մեկ անդամ զբոսնելու էին դուրս եկել գետափը։ Աղջկերքը կժերով ջուր էին տանում գետիցը։ Նրանց մեջ կար և մի պառավ՝ նիհար և կնճռոտ դեմքով։ Վուրգի մոտով անցնելիս պառավը խեթ աչքով նայեց Վուրգի վրա։ Վուրգին դուր չեկավ պառավի այս խոժոռ հայացքը։

- Այս պառավի կուժը պիտի կոտրեմ,— ասաց Վուրգն Արսենին, և դեռ ընկերոջ պատասխանը չառած՝ մի քար նետեց պառավի հետևից, որ ուղիղ կուժին դիպավ և կոտրեց։ Ջուրը թափվեց և ողողեց խեղճ պառավին:

Թրջված պառավը ետ նայեց և երբ տեսավ, որ թաղավորի որդին էր այդ չարություն անողը, ասաց.

— Ա՛յ որդի, ի՞նչ անեծք տամ քեզ… Անտես-Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա։

3

Պառավի անեծքը սիրո հրեշտակի նետի պես ցցվեց Վուրգի սրտումը։ Վուրգն սկսեց տխրել, նիհարել։ Նա, որ Արսենից ջոկվելու սովորություն չոներ, միայնակ էր ընկնում սար ու ձոր և առանձնության մեջ ողբում, լաց լինում, Անտես-Աննմանի անունը տալիս, դեպի նրան թռչում հոգով ու սրտով, նրան գովում