Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լավ, անց կենանք ուրեմն այղ ջրովը, մոտենանք բերդին և այնտեղ վառենք կրակը, որ շուտ նկատեն մեզ և գան. տեսնենք ինչ են ասում։

- Ես էլ եմ կարծում, որ այդպես լավ կլինի։ Ինչ լինելու է, թող շուտ լինի։

Բարձրացան մինչև բերդի պարսպի տակը, որտեղ կրակ վառեցին, և ամբողջ վարազը, փորը միայն դատարկած քաշեցին մի հաստ ձողի մեջ և սկսեցին խորովել։ Այսպես գիտությամբ արավ Արսենը, որ տեսնողը նրանց հասարակ մարդիկ չհամարե, այլ՝ հսկաներ։

Հենց որ բարձրացավ կրակի ծուխն ու բոցը և հասավ մինչև ամպերը, հսկաները վեր նայելով նկատեցին այդ և իրանցից մեկին ուղարկեցին, որ տեսնե՝ ինչ բան է, ո՞վքեր են եկողները, և շուտով լուր բերե։

- Ահա գալիս է մեկը,- ասաց Արսենը,- դու վեհանձն եղիր, տեղիցդ չշարժվես, այլ միայն դեպքին հարմար հրաման տուր ինձ, որ նրանք նկատեն, որ դու իմ պարոնն ես, ես քո ծառան:

Մի աժդահա մարդ էր եկողը։ Մեկ պակաս հսկաներ չէին և Արսենն ու Վուրգը, բայց նրա համեմատությամբ փոքր էին։

- Ի՞նչ մարդիկ եք,- կանչեց հսկան հեռվից…

Արսենը ձեռքով արավ, թե՝ մոտ եկ, տեսնենք ինչ ես ասում։

Հսկան մոտեցավ և երբ տեսավ ամբողջ վարազը խորովելիս, ահ ընկավ սիրտը, բայց իր երկյուղը ցույց չտալով, սկսեց բարկանալ, թե ինչպես են համարձակվել իրանց որսերին դիպչել: Կռացավ, որ շամփուրը վեր առնե, շպրտե, Արսենը բռնեց Նրա օձիքից և այնպես հեռու մղեց, որ հսկան կոճղի պես գլորվեց: Սաստիկ զայրացած վեր կացավ տեղիցը և կպավ Արսենին։ Արսենը, որ արդեն փորձել էր հսկայի ուժը, բռնեց նրա ականջները և այնպես քաշեց, որ գլուխը խփեց գետնին և ծունր լնել տվավ իր աոաջին։ Այդ ժամանակ Վարգն այլևս չուզեց պարապ մնալ, արձակեց հսկայի կաշվե պինդ գոտին և նրանով կապռտեց նրա կռները։ Կաշկանդված հսկային հետո կապեցին մի հաստ ծառից և իրանք սկսեցին իրանց նախաճաշիկը։

- Սկիզբը լավ է,- ասաց Արսենը,- տեսնենք վերջը ի՞նչ կլինի։ Հետո դառնալով հսկային՝ ասաց.

- Մենք եկել ենք ձեզ մոտ հյուր, և դուք այդպե՞ս եք ընդունում