Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով, որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և մի բանում մեղադրելով, նրանից տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկխանն էր։


Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած, տեսնելով որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտի խորքերն է թափանցում, նրանց վատ արասքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն: Բայց և շատերին, որոնք ղրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց է, կանչում եր. մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։


Հենց այս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սղմելով և պռոշները կծոտելով, իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկխանի առաջը կանգնեցրին: Այս մարդր Ավագ վաճառականն էր։


— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,– հարցրեց Մանուկ-խանը։


Վաճառականը տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.


— Խա՞ն, գլխիդ, արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդատիր մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի. նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե, ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ իր հետ երոք վկա բերավ, որոնք միասերտն հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ոչ մահու չափ պատմել կնոջս. Ահա և այն մարդիկը, որոնք անցնամ են։