Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո դարձան իրանց կրտսեր քրոջը, որ լուռ նստած՝ նրանց էր ականջ գնում, և ծաղրելով ասացին.

— Հապա դու, սիրուն բալիկ, դու ի՞նչ ես ցանկանում: Միամիտ կաց, երբ որ մենք մարդու կգնանք, երբ կուզենք մեր ընտրածներին, խոստանում ենք, որ այն ժամանակ կաշխատենք, որ քեզ տանք սուլթանի ձիապաններից մեկին կամ նրանց նման մի ծառայի՝ նրա համար, որ մեզանից մոտիկ ապրես։ Հապա ինքդ ասա, տեսնենք դու ինքդ ի՞նչ մտքի ես, ում ես ուզում։

Փոքրիկ քույրը ամոթխածությունից շփոթվելով, պատասխանեց մի այնպիսի դողդողացող ու քնքուշ ձայնով, ինչպես բարակ վտակի խոխոջալն է լինում և ասաց.— Ո՛վ քույրեր։— էլ ոչինչ չկարողացավ ասել։ Քույրերը ծիծաղելով նրա ամոթխածության վրա, թափեցին նրա վրա զանազան հարցումներ ու կատակներ և վերջապես հարկադրեցին նրան ասելու իր ցանկությունը։ Նա էլ առանց աչքերը բարձրացնելու ասաց.— Ո՛վ քույրեր, ես կցանկանայի մեր տեր սուլթանի կինը լինել։ Ես կտայի նրան մի օր հնաբանյալ սերունդ։ Մեր ամուսնությունից ծնված արու զավակները իրանց հորն արժանի որդիք կլինեին։ Իսկ աղջիկս, որ կուզեի ունենալ, նման կլիներ երկնքի ժպտին. նրա մաղերի մի կողմը ոսկի կլիներ, մյուս կողմը՝ արծաթ, նրա թափած արտասուքների ամեն մի կաթիլը մարգարիտ կդաոնար, նրա ծիծաղի ձայնը կհնչեր ոսկե դրամների նման, իսկ նրա ժպիտը վարդի կոկոնի նման կբացվեր նրա շրթունքների վրա։

Ահա բոլորը։

Սուլթան Խոսրով-շահը և նրա ուղեկիցը տեսան և լսեցին բլորը։ Բայց չուզենալով, որ իրանց նկատեն, ընդհատեցին իրանց ականջ դնելը և շուտով հեռացան։

Խոսրով-շահը այդ լսածները շատ հետաքրքրական համարեց և իր հոգու մեջ ցանկություն զգաց կատարելու այն ամենը, ինչ որ ցանկանում էին աղջկերքը և իր մտադրությունը չհայտնելով իր ուղեկցին, նա հրամայեց, որ լավ նկատի այն տունը, որ մյուս օրը գա երեք քույրերի հետևից և նրանց տանե պալատը։ Վեզիրը պատասխանեց, որ լսում է և կհնազանդի և մյուս օրն շտապեց կատարելու սուլթանի հրամանը ու քույրերին տարավ պալատ:

Սուլթանը դահի վրա նստած՝ գլխով ու ալքով արավ, ասելով,— մոտ եկեք։— Եվ մոտեցան նրանք՝ բոլոր մարմնով դողալով