Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրովն ու հոգածություններովը։ Ոչ մի հարազատ հոր վրա այնպես սուգ չէին արել ինչպես որ սուգ արին ծերունուն որդեգիրները։ Եվ տարավ իր հետ իր աբդրդվելի գերեզմանաքարի տակը իր որգեգիրների ծննգյան գաղտնիքը, որ իրան էչ չէր հայտնի լրիվ։

Նրա հրաշալի կալվածքում շարունակեցին ապրել պատանիները ու իրանց փոքրիկ քույրը։ Եվ որովհետև նրանց իմաստությամբ էին կրթել և պարզ ու հասարակ, այս պատճառով նրանք գոհ էին իրանց վիճակից և այլևս ոչինչ չէինուզում, այլ միայն ապրել խաղաղ և սիրով։

Ֆարիգն ու Ֆարուզը հաճախ գնում էին որսի, անտառներ և դաշտեր, իրանց կալվածքի շրջապատներում. Իսկ վարդաժպիտ Ֆարիզադան ամենքից շատ սիրում էր այգիներումն զբոսնել։ Եվ ահա մեկ օր էլ, երբ նա պատրաստվել էր գնալ զբոսանքի, ստրկուհիները իմաց տվին, թե մի անծանոթ պառավ, օրհնության կնիքը երեսին, խնդրում է, որ թույլ տա իրան մի ժամի չափ հանգստանալու այդ գեղեցիկ այգիների ստվերներում։ Իսկ Ֆարիզաղան, որի սիրտը լիքն էր կարեկցությունով, ցանկացավ ինքն անձամբ ընդունել անծանոթ պառավին։ Նրան սիրով հյուրասիրեց, ուտեցրեց, խմեցրեց և տվավ նրան մի հախճապակյա մատուցարան պատվական պտուղներով, թխվածքներով, չոր քաղցրավենիներով և հյութալից անուշեղեններով։ Հետո ման ածեց այգումը, իմանալով, որ միշտ օգտակար է փորձված մարդկանց հետ լինելը և իմաստուն խոսվածք լսելը։

Եվ զբոսնում էին այգումը նրանք միասին։

Վարդաժպիտ Ֆարիգադան բարի պառավին օգնում էր ման գալիս, բռնելով նրա կուռը։ Երբ որ հասավ ամենալավ ծառին, Ֆարիզադան պառավին նստեցրեց այդ ծառի ստվերումը։ Եվ խոսք խոսքից հետո վերջապես Ֆարիզադան հարցրեց պառավին, թե նրան ինչպես են դուր գալիս այդ տեղերը ու հավանո՞ւմ է արդյոք։

Այդ ժամանակ պառավը բավական երկար մտմտալուց հետո բարձրացրեց գլուխը և պատասխանեց.

— Այո՛, իմ տիրուհիս, ես իմ բոլոր կյանքը անց եմ կացրել ալլահի երկրների վրա շրջելով, և երբեք պատահած չէ ինձ, որ մի այսպիսի հիանալի տեղ հանգստանամ։ Բայց, ով իմ տիրուհիս, ինչպես երկրիս վրա միակ գեղեցկուհին դու ես որ կաս, և քեզ