Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րեին իրանց ձայնը, որ նայեն նրա վրա։ Եվ այդ նրա համար, որ ցամաքի ու ծովի բոլոր ջրերը՝ աղբյուրները, առվակները, վտակները, գետերը՝ թե՛ քաղաքներում և թե՛ գյուղերում, խոստովանում են նրա աննման գեղեցկությունը։ Դա է՝ Ոսկեցնցուզ Ջուրը։

Այո՚, ով իմ տիրուհի, այդ ջրի մի հատիկ կաթիլը եթե ձգենք դատարկ ավազանի մեջ, նա կուռչի, կփքվի և կսկսի խփել, ինչպես մի ոսկի խուրձ, և չի դաղարեցնիլ իր ցայտյունը և երբեք էլ չի թափվիլ ավազանի ափերից։ Հենց որ լիքը լցվի ավաղանք, այնպես էլ կմնա, թեև կշարունակի անդադար վեր ցատկել, ցընցղել իր ոսկեցնցուզ կաթիլները։

Այդ ոսկի ջրից, որ այնպես թափանցիկ է, ինչպես տոպազը, սիրում է հագեցնել իր ծարավը Հազարան Բուլբուլը՝ խոսող թռչունը։ Այդ իսկ ոսկի ջրից սիրում են հագեցնել իրանց ծարավը երգող տերևներ ունեցող ծառի հազարավոր անտեսանելի բերանները։

Այս բոլորն ասելուց հետո պառավն ավելացրեց.

— Ո՛վ իմ տիրուհիս, ո՛վ իմ արքայազնուհիս, եթե այս բոլոր հիանալի առարկաները գտնվեն քո այգումը, որքան կգովաբանվեր քո գեղեցկությունը, և մինչև ուր ասես, որ չտարածվեք քո աննմանության համբավը, ով իմ վարդագեղ և վարդաժպիտ տիրուհիս։

Երբ որ Ֆարիզադան իմացավ պառավի ասածները, իսկույն բացականչեց.

— Ո՛վ օրհնյալ մայրիկս, ինչքա՛ն հիանալի են ասածներդ։ Բայց դու ինձ չասացիր, թե որտեղ են գտնվում այդ պատվական առարկաները։

— Ո՛վ իմ տիրուհիս, այդ հրաշալիքները, որոնք արժանի են քո տեսությանը, գտնվում են միատեղ, Հնդկաստանի սահմանի վրա։ Իսկ դեպի այնտեղ տանող ճամփան անցնում է քո ապարանքի հետևից։ Եթե նրանց բերելու համար ուղարկելու լինես մեկին, կպատվիրես, որ նա այդ ճամփովը դնա քսան օր, իսկ քսանմեկերորդ օրը թող հարցնե աոաջին պատահողին, թե ո՞րտեղ են Խոսող Թռչունը, Երգող Ծառը և Ոսկեցնցուզ թուրը։ Հանդիպած մարգը ցույց կտա անպատճառ նրանց տեղը։

Այս ասելուց հետո՝ պառավը պինդ փաթաթվեց իր ծածկոցի մեջ և հեռացավ, շարունակելով մրմնջալ իր օրհնությունը։ Նա արդեն բավական հեռու էր, երբ Ֆարիզադան սթափվեց խոր