Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկրորդ լացից գոյացած մարգարիտներն էին։ Մանյակը տայով քրոջն ասաց.

— Երբ որ դրա հատիկները չշարժին քո մատներիդ տակ և միմյանց զարնվելով ձայն չհանեն, այդ կնշանակե, որ իմ մարմնի անդամները նույնպես անշարժացել են, էլ իմ մեջ կենդանությունն չկա։

Սաստիկ տխրած Ֆարիզագան գգվելով եղբորը՝ ասաց.

― Իմ սիրելի եղբայր, թող աստված քեղ պահպանի ամեն չարից ու փորձանքից։ Տա‘ աստված, որ վերադառնաս մեր մեծ եղբոր հետ միասին։

Ֆարուզը հետևելով եղբորը՝ գնաց նույն ճամփով և քսաներորդ օրը հասավ նույն ծերունի կրոնավորին, որին գտավ նույն ծառի տակ նստած և նույն դիրքով, ինչպես տեսել էր Ֆարիդը, այսինքն ձախ ձեռքին համրիչը, իսկ աջը վեր բարձրացրած և ցուցամատը ցցած աոանձին։

Սովորական ողջույնից հետո, երբ Ֆարուղը հայտնեց եղբոր հետ պատահած աղետը և իր գալու նպատակը, ծերունին սրան էլ հորդորեց, որ ետ կանգնի իր մտադրությունից, բայց, տեսնելով, որ չի համոզվում, նրան տվավ գրանիտե գնդակը, որով հասավ աղետավոր սարի ստորոտը, ուր ձին գնդակից կապելով՝ ինքն սկսեց սարնիվեր բարձրանալ։

Ֆարուղը գնալով նույն ճամփով, որով գնացել էր եղբայրը, ենթարկվելով միևնույն ձայներին, շատ պինդ էր պահում իրան, բայց կես ճամփին հետևից լսեց հանկարծ.— Եղբայր իմ՝ սիրելի եղբայր, մի՛ փախչիր ինձնից։ Այս ձայնից ահա՚ խաբվեց Ֆարուզը, կարծելով, թե իր եղբայրն է կանչողը, ետ նայեց և իսկույն դարձավ նույն բազալտի ժայռը, ինչ որ իր եղբայրը։ Ձին էլ նույնպես քարացավ, իսկ գնդակը գլորվելով՝ լուրը հասցրեց ծերունուն։

Ֆարիզադան ձեռքիցր չէր հեռացնում եղբոր տված մանյակը, համրիչի պես ձեռքումն էր պահում գիջեր֊ցերեկ։ Մեկ էլ հանկարծ զգաց, որ հատիկները չեն շարժվում այլևս, այլ կպել են իրարից, էլ չեն պոկվում։

— Ո՜հ իմ խեղճ եղբայրներս, զոհեցի ձեզ իմ հիմար քմահաճույքիս համար։ Ես կգամ ձեզ մոտ և ձեր բախտին վիճակակից կլինիմ։

Եվ զսպելավ իր մեջ կանացի քնքշությունը, հագավ տղամարդ