Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լինի մարդու հանճարը, խելքը, ճարտարությունն ու ճարպկությունը։ Այս մտքով հասկացված վարպետությունը կարող է հաղթել Աներևույթի րոլոր ուժերին։

Այս բոլորն ասելուց հետո ծերունին հանձնեց Ֆարիզադին գրանիտե գնդակը։ Հետո հանեց գոտկից մի փաթիլ բուրդ և ասաց.— Այս թեթև բրդի փաթիլով, ո՛վ Ֆարիզադա, դու կհաղթես Աներևույթի ուժերին։ Եվ ավելացրեց.— մոտեցրու ինձ գլխիդթագը, ո՛վ Ֆարիզադա։— Եվ խոնարհեցրեց դեպի ծերունին նա իր գլուխը, որի մազերի կեսը ոսկի էին, մյուս կեսը—արծաթ։ Ծերունին ասաց.— Թող մարդու աղջիկը այս մի փաթիլ բրդով հաղթահարե օդում թռչող բոլոր ուժերը և Աներևույթի բոլոր խարդավանքը։

Եվ բուրդը բաժանելով երկու մասի, նրանցով խցեց Ֆարիզագի երկու ականջները, որ նա ոչ մի ձայն չլսի։ Ձեռքով նշան արավ, որ գնա։ Ֆարիզադան հեռացավ ծերունուց, վստահությամբ նետեց գնդակը և հետևից քշեց ձին։

Երբ որ հասավ լեռան ստորոտի ժայռերին և ձին գնդակից կապելով սկսեց վեր բարձրանալ, ձայներն սկսեցին ղողանջել նրա ոտների տակ՝ սև բազալտի ժայռիկների միջից և մեծ հարայհրոց բարձրացրին, բայց այդ ահեղ որոտմունքները նրա ականջին դիպչում էին իբրև մի չնչին ու անորոշ շշնջոց կամ ինչպես հեռվից լսվող ճանճերի բզզոց, որ չէր կարող Ֆարիզադի վրա որևէ երկյուղ ազդել։

Սրա համար էլ նա գլուխը քաշ գցած հանգիստ սրտով բարձրանում էր դեպի վեր, խորդուբորդ քարքարուտներով և փշերով, չնայած իր քնքուշ կազմվածքին և նրա սովոր լինելուն՝ ման գալու միայն ճեմելիքների մանրահատիկ ավազների վրա։ Առանց թուլանալու և հոգնելու, նա վեր բարձրացավ և հասավ լեռան գագաթին, ուր նրա առջև բացվեց մի ընդարձակ սարահարթ։ Այդտեղ, այդ տափարակի կենտրոնում նա տեսավ ոսկեղեն սյունից կախած մի ոսկի վանդակ։ Այդ վանդակումն էր թառած Խոսող Թռչունը։

Ֆարիզադան տեսնելով, ուրախությունից կարծես թև առավ, վրա վազեց վանդակին և բռնելով նրա օղակից, բացականչեց.– Թռչու՛ն, թռչու՛ն, ահա՛ բռնեցի քեզ, դու իմն ես, էլ չես ազատվիլ իմ ձեռից։

Սրանից հետս այլևս ավելորդ էր ականջների բուրդը, որ հա–