Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նեց և հեռու նետեց իրրանից, Լռեցին բոլոր աղմկարար ձայները, և հերթը հասավ Խոսող Թռչունին, որ միայն նա խոսի:

Եվ խոսեց, խոսեց Հազարան Բուլբուլը, ոչ հասարակ խոս¬ քերով, այլ երգելով երկրում Ասված քաղցր մեղեդիներով:

Ասա՜ ինձ, ասա՜, ով Ֆարիզադա, Որ ունիս ժպիտ վարդի նմանող, Ես կարոտ էի քո տեսությանը, Եվ շատ եմ ուրախ, որ տեսնում եմ քեզ։

Մի՞թե կարող եմ քեզանից ազատվել, Ա՜խ, ա՜խ, ա՜խ, ո՜վ արև, ո՜վ լուսին. Լսեք ինձ, ո՜վ երկինք, ով աստղեր… Լսիր ինձ և դո է, ո՜վ Ֆարիզադա, Թե ով ես ինքդ, այդ դու չգիտես,

Իսկ ես գիտեմ Գիտեմ, գիտեմ, Շատ լավ գիտեմ, Շատ լավ գիտեմ։

Ա՜խ, ա՜խ, ա՜խ, ո՜վ ցերեկ, ո՜վ գիշեր, Լսեցե՞ք, ո՜վ լուսին, ո՜վ աստղեր։

Այսպես էր երգում Խոսող Թռչունը, որով հափշտակվեց Ֆա֊րիզադան, և իսպառ մոռացավ իր քաշած նեղությունները և դառնալով թռչունին՝ ասաց.— Ո՛վ Հազարան Բուլբուլ, ո՛վ դու օդային հրաշալիք, ուրեմն այսուհետև դու իմն ես, իմ սեփական թռչունը, խո՞սք ես տալիս հաստատ։

— Այո՜, ասում եմ, ո՜վ Ֆարիզադա, Ես քո ծառան եմ, ես քո ստրուկը Հրամայիր ինձ, ով Ֆարիզադա, պատրաստ եմ ահա քեզ ծա- ռայելու։

Վկա եղեք, Սարեր, դաշտեր, Մթին ձորեր, Խիտ անտառներ։

Ա՜խ, ա՜խ, ո՜վ ոմ/քեր,– մաթ հիշեր- Ո՜վ աչեր,— վառ աստղեր…