Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս բանը լսելով՝ Հազարան Բուլբուլը մի քիչ շփոթվեց։ Նա իշխանություն և իրավունք չուներ խառնվելու Աներևույթի կատարած գործերի մեջ, նա ինքը եղել է միշտ նրա հլու հպատակը և նրանից է եղել կախված Բայց հետո մտածեց, որ ինքը հիմա էլ նրա ձեռին չէ։ Հիմա պետք է ծառայի իր նոր տիրուհուն և ինչ որ կարող է անել նրա համար, պետք է անի։ Այսպիսով սիրտ տվավ Բուլբուլը և ասաց երգելով.

Ո՛վ Ֆարիզադա, ո՛վ վարդաժպիտ,
Սրսկիր ջրով> ջրով ու ջրով
Այլ Ոսկեցնցուղ ջրով սրսկիր,
Բոլոր քարերը բազալտի նման՝
Ջահել մարդիկ են, սիրուն աննման,
Սրսկիը դրանց, ջրջրրի՛ ջրով.
Ամեն կաթիլը այս Ոսկեջրի
Անմահական էլ արագ կլանք տվող,
Դրանով սրսկի՛ր, թող կենդանանան,
Թող երկար քնից զարթնեն, վեր կենան։
Ո՛վ իմ թանկագին արքայազնուհիս,
Կյանք տուր քարերին, ջրով ու ջրով։

Ախ, ա՜խ, հազար ախ,
Ով սիրուն գիջեր,
Ով վառվռուն աստղեր․․․

Ֆարիզադան մի ձեռքում բռնած բյուրեղյա բղուղը, մյուսում ոսկի վանդակը և Երգող ճյուղը, սկսեց վերադառնալ։ Եվ ամեն տեղ, ուր հանդիպում էր մի սև բազալտ քարի վրան սրսկում էր ոսկեցնցուղ ջրից։ Բարը կյանք էր առնում իսկույն և դառնում մի գեղեցիկ երիտասարդ։ Անուշադիր չէր թողնում ոչ մի քար։ Այսպիսով գտավ իր եղբայրներին։ Ֆարիդն ու Ֆարուզը քարային քնից զարթնելով՝ մոտեցան իրանց քրոջը և գովեցին նրան։ Մյուս զարթնածներն էլ, որ բոլորն էլ նշանավոր մարդկանց որդիք էին, մոտեցան Ֆարիզադին և համբարեցին նրա ձեռքը, հայտնելով, որ այսուհետև նրա ստրուկներն են իրանք։ Եվ բոլորը միասին իջան սարի ստորոտը, ուր Ֆարիզադան կենդանություն տվավ և ձիերին. այստեղ ամեն ոք նստեց իր ձին, և բոլորեքյան գնացին ծառի տակ նստած ծերունու մոտ։ Բայց ծերունին չկար այլևս, ծառը նույնպես անհայտացել էր։